Ողջույն: Երկար ժամանակ ուզում էի ինչ-որ բան գրել, բայց չէր գրվում: Նոր զգացի, որ ուզում եմ գրել կարևոր մարդկանց մասին՝ մեր հարազատ, թանկ ընկերների մասին:
Հաջողակ մարդը ո՞վ է: Մեկը, ով իր կյանքում հասել է շատ բարձունքների, ամեն հարցում բախտը նրան ժպտացել է: Էլի կարելի է թվարկել այն բնորոշիչ գծերը, որոնք մարդուն հաջողակ են կոչում: Բայց ցանկացա հատկապես շեշտել ընկերների առկայությունը մարդու կյանքում: Մարդիկ, ովքեր կարող են մարդուն թևեր տալ իրենց պարգևած էներգիայի շնորհիվ, ստիպել ժպտալ... Իսկ ո՞վ է ԸՆԿԵՐԸ:
Նա այն մարդն է, ով տխրում է դժբախտությունիցդ:
Նա այն է, ով ավելի է ուրախանում քո հաջողություններով, քան դու:
Նա այն է, ով երկար ճանապարհդ լուսավորում է իր ներկայությամբ:
Նա այն է, ով դժվարություններդ խաղի է վերածում ու խաղում քեզ հետ՝ մինչև հաղթանակ:
Նա այն է, ով չի կարող հանգիստ քնել, քանի դեռ գիտի, որ դու փոքր-ինչ տխուր ես:
Նա այն է, ով փոքր անակնկալով ժպիտդ է վերականգնում դեմքիդ, ավելին, նաև քրքիջդ է տարածում օդում:
Նա այն է, ով...
Հաջողակ է այն մարդը, ով կյանքում ունի իսկական ընկեր:
Ես ՀԱՋՈՂԱԿ եմ:
Ընկերությունն աշխատանք չէ... Ընկերներն էլ հանգստյան օրեր չունեն...
Saturday, February 18, 2012
Friday, February 17, 2012
Ուզում եմ, որ...
Այժմ եսասիրական տրամադրություն է մոտս. ուզում եմ, շա՜տ եմ ուզում, որ ներկայիս հոգեվիճակը հավերժ մնա, ուզում եմ միշտ սիրեմ, ուզում եմ, որ միշտ ժպտաս ինձ, ուզում եմ...
Սիրում եմ ինձ այժմ... Պաշտում եմ աչքերս. նրանք աչքերիդ փայլն են տեսնում:
Ականջնե՞րս... իհարկե, նրանք էլ խանդելու կարիք չունեն. նրանց էլ եմ արդեն սիրում. ձայնդ են ինձ փոխանցում:
Սիրտս սովորականի պես իր գործը չի անում այսօր. որոշել է նաև աշխատանքի հետ վայելել իր կյանքը. երջանկությունից մանկան պես թրվռում է:
Ուզում եմ, որ կյանքի մեր ճանապարհները խաչվեն, ինչպես խաչվեցին սովորական մի օր մեր սովորական ճանապարհները: Ու թող որ պատահական հանդիպումը անհրաժեշտաբար հրաժեշտի չփոխարինվի:
Հ.Գ. Գուցե շատ բան եմ ուզում, բայց դե սիրտս ու հոգիս են պահանջում պահպանել իրենց երջանիկ պարը: Ես էլ ընդամենը բարձրախոսի դերն եմ կատարում:

Wednesday, February 15, 2012
Օրվա լավ սկիզբ
Բարև, մարդի՛կ:
Վերջին մի քանի օրերն ավելի շատ եմ բացասական մտքեր լսում կյանքի վերաբերյալ, քան երբևէ: Այդ իսկ պատճառով որոշեցի մի քանի տող գրել այն մասին, թե ինչպես եմ ես գրեթե միշտ հաջողացնում լինել ուրախ, ժպիտով ու գոհ կյանքից:
Ձմեռ է, ցուրտ: Մեր օրգանիզմն ամեն ինչ անում է, որ դիմանա ցրտին: Իհարկե, ցանկանում ենք ավելի շատ քնել, ավելի պասիվ ենք դառնում, քան կանք, վատ եղանակը հաճախ փչացնում է մեր պլանները ինչ-որ տեղ գնալու: Չեմ թվարկի այն ողջ անախոռժությունները, որոնք երբեմն ձմեռը մեզ մատուցում է: Ցանկանում եմ ավելի կենտրոնանանք տրամադրության անկման վրա:
Ի՞նչ է կատարվում մարդկանց մեծամասնության հետ ձմռանը: Նրանք ավելի շատ են ունենում տրամադրության անկում, քան մնացած եղանակներին: Ի միջի այլոց, այդ անկումն անառիթ է լինում ընդհանուր առմամբ: Մի օր, երկու օր... ու ի՞նչ, ընկճախտը (դեպրեսսիա) պատրաստ է: Սկսում ենք խուսափել շփումից, նույնիսկ ընկերների, ամենամոտ մարդկանց հետ շփումից, չենք ցանկանում աշխատել, ուտել: Միակ ցանկությունը քնելն է ու մարդկանց չտեսնելը: Շատերը նույնիսկ սկսում են ատել <մարդկությանը>. էլի առանց առիթի: Դե, այսպիսի իրավիճակը առանց հսկողության թողնելը բավականին վտանգավոր է. կհասցնի խելագարության:
Ինչ եմ ես անում այն հազվադեպ դեպքերում, երբ հայտնվում եմ նման փաստի առաջ:
1. Առաջին հերթին մտքերս եմ <լվանում> ամեն բացասական աղբից: Սկզից դժվար է, հետո արդեն բավականին հեշտ է լինում: Այո՛, ստիպում եմ ինձ միայն դրականը մտածել, տեսնել իմ կյանքի ամեն լավը:
Կասեք, թե դու չունե՞ք բավարար լավ բաներ, որոնք ստիպեն կյանքին լավ կողմից նայել: Կներեք, բայց չեմ համաձայնի ձեզ հետ: Ունե՛ք, այն էլ շատ ունեք: Օրինակ, կասեք, որ չեք հասցնում բավարար քնել, քանզի աշխատում եք և ստիպվա՞ծ եք առավոտյան շուտ արթնանալ: Իսկ մտածել եք այն մասին, եթե հանկարծ չաշխատեիք, ի"նչ կլիներ:
Կամ, օրինակ, երթուղայինն ուշացավ, տեղ չկա՞ նստելու, հոգնո՞ւմ ես քայլել. իսկ մտածել ես այն հաշմանդամի մասին, ով կերազեր գեթ կանգնելու մասին, էլ չասեմ քայլելու: Չշարունակեմ տխուր փաստերս... Մտածե՛ք ԴՐԱԿԱՆ:
2. Ժպտացե՛ք: Առավոտյան բացեցիք աչքերը, ժպտացե՛ք: Անկախ նրանից, թե ժամը քանիսին եք արթնացել: Ուրախ եղեք, որ այսօրն էլ է ձերը լինելու, որ կյանքը ձեզ մի օր էլ է պարգևել շնչելու, արարելու համար:
3. Բացե՛ք պատուհանն ու շնչե՜ք առավոտյան թարմ օդը (թեկուզ ձմեռային մի քիչ սառը օդը): Այն թարմացնում և զգաստ է դարձնում:
4. Քաշե՛ք վարագույրներն ու լուսավորե՛ք ձեր սենյակը: Թո՛ղ արևի ճառագայթները թափանցեն պատուհանից ներս ու գրկեն Ձեզ:
5. Նախաճաշե՛ք անպայման: Մեր օրգանիզմին նյութ է պետք այրելու համար, որ կարողանա անհրաժեշտ էներգիան տրամադրի: Սկսենք հումքի մատակարարումը հենց սկզբից:
6. Ամեն բան, որ անում եք, արե՛ք հաճույքով: Նույնիսկ այն, ինչ մի փոքր ստիպված եք անում, արե՛ք հաճույքով: Մտածեք, որ այլ տարբերակ չկա, միևնույն է պետք է անեք, ուրեմն ինչո՞ւ ոչ հաճույքով անել: Համ էլ ընթացքում կարող է մտափոխվեք ու լրիվ այլ վերաբերմունք ունենաք տվյալ խնդրի շուրջ:
7. Ժպտացե՛ք նաև անծանոթ անցորդներին: Չէ՛, գիժ չեմ, ձեզ էլ ձեռք չե՛մ առնում: Ուղղակի փորձե՛ք: Կտեսնեք, որ նույն պատասխանն եք ստանալու: Ավելին, նաև այնքան դրական էներգիա, որ կարող եք անգամ չքաղցել օրվա ընթացքում:
8. Ճաշե՛ք, ընթրե՛ք անպայման: Ցանկալի է օրվա ընթացքում ցիտրուսային մրգեր օգտագործել նաև: Տրամադրություն ու դիմադրողականություն են բարձրացնում:
9. Փորձեք օրվա ընթացքում ժամանակ գտնել ընկերների հետ հանդիպման համար:
Շատ զբաղված եք: Լավ, գոնե շաբաթվա մեջ երկու-երեք օր, թեկուզ շատ կարճ ժամանակով: Կրկին էներգիայի մեծ պաշար:
10. Բարի եղեք շրջապատի հետ՝ ծանոթ կամ անծանոթ: Հնարավորության դեպքում օգնեք դրա կարիքն ունեցող մարդկանց, եղեք բարյացակամ: Դա արեք ոչ թե միայն նրանց համար, այլ ձեր: Այնքան երջանիկ կզգաք ձեզ, երբ օգնեք, օրինակ, սայթաքող տատիկին անցնել փողոցը և արդյունքում ստանալ նրա օրհնանքը:
11. Արթնացեք շուտ (7:30-ին կամ գոնե 8-ին): Սա վերջում գրեցի, որպեսզի մինչ այս տրամադրվեիք, թե որքան բան եք ունենում անելու, իսկ ժամանակը չի հերիքում: Այդ իսկ պատճառով առաջարկում եմ վաղ արթնանալ: Այդ դեպքում այնպիսի տպավորություն է, թե ավելի երկար ես ապրում:
Հ.Գ. Ահա թվարկեցի մի քանի պարզ բաներ, որոնք իմ օրը դարձնում են արևոտ, ինձ՝ կենսուրախ, ընկերներիս էլ զարմացած (թե ինչպես եմ միշտ գոհ կյանքից):
Հավանաբար դեռ կշարունակեմ այս թեման, բայց ոչ այսօր:
Հիմա գնամ քնելու: Առողջ քունը շա՜տ կարևոր է:

Sunday, February 12, 2012
Հազար ու մի գործ և ԴՈՒ
Կիրակի էր. հանգստյան օր, շաբաթվա կիսատ մնացած գործերի ավարտման օր:
Ինձ համար բացի կիսատ գործերից նաև նոր նախաձեռնությունների օր, սկսող շաբաթվա պլանավորում:
Այս կիրակին այդպես չէր, մի քիչ տարբեր, մի քիչ սովորական:
Իմ բազում գործերին խառնվել էին քո մասին մտքերը, կարոտիս ելևէջները, ձմեռային սառության մեջ ձեռքերիդ ջերմությանը ձգտող ձեռներիս նվվոցն ու ժպիտս:
Գործերիս մի մասը մնաց՝ չնայած դեռ կանեմ հաստատ:
Բայց այսօր ԴՈՒ էիր իմ օրը, իմ գործերը, իմ ժպիտը:
Հ.Գ. Հուսով եմ մի քանի տող գրելուց հետո կկարողանամ վերջապես անցնել ինքնազարգացման գործին:
Դե, իհարկե կիտրոնով տաք թեյ խմելուց հետո: Չնայած, հիմա հիվանդ մնալը մի քիչ հաճելի է. հոգատարությունդ հաճելի է: :)

Thursday, February 9, 2012
Wednesday, February 8, 2012
Չգիտեմ...
Բարև, իմ լուռ ու համբերատար ընկեր:
Այսօր կրկին որոշեցի քեզ հանձնել ներաշխարհս. մարդիկ չէին հասկանա, ես էլ իրականում ինձ չեմ հասկանում:
Է՜հ, ուզում եմ գրեմ, բայց փաստորեն չի ստացվում գրել այն, ինչ զգում եմ, արտահայտել սրտիս զարկերի արագ աշխատանքի առիթը:
Դու գիժ ես, իմ գիժն ես: Ի սկզբանե այդպես է եղել, կարծել եմ գիժ ես, այնինչ...
Ուրիշ ես, լավն ես, մի քիչ վատը, երևի, բայց... չէ է, լավն ես շատ:
Ե՞ս... ես սովորական եմ. սովորական եմ բոլորի համար: Բայց...
Չէ, անսովոր եմ, ուրիշ եմ քո աչքերով: Քո աչքերով ես ինձ այնքա՜ն եմ սիրում: Գիտե՞ս, երբ նայում եմ աչքերիդ, երբ տեսնում եմ ինձ նայող հայացքդ, ինձ արքայադուստր եմ զգում, աշխարհի ամենասիրունն ու ամենա-ամենան եմ դառնում ես:
Կարմրում եմ: Ամաչում եմ, քանզի հայացքդ մատնում է մեզ:
Ձմեռային այս սառը օրը, այս ձյունառատ ճանապարհներն անգամ այնքան հաճելի են ինձ, քանզի այդպես զգացի հոգատարությունդ:
Ձեռնոցնե՞րս... չէ, չեմ ուզում. մատներդ շա՜տ ավելի ջերմ են:
Տան մուտքի լո՞ւյսը. ես այն չեմ միացնի, որ դու էլի լուսավորես մի քանի աստիճան ունեցող ճանապարհս:
Չգիտեմ... Դեռ չեմ որոշել ինչ անվանեմ այս զգացումս. գժասե՞ր... երևի...
Հ.Գ. Գրեցի մի փոքր, քանզի ներսս եռում էր, քանզի գժությունս շատ էր արտահայտվում, քանզի անառիթ ժպտում եմ (առիթ կա, բայց կողքիններս չգիտեն): Գրեցի, բայց կջնջվի գուցե այս գրառումը, քանզի շուտով, շատ շուտով, գուցե հենց վաղը ամեն ինչ փոխվի...
Ուրիշ եմ այսօր, հաջողակ, որ գիտեմ ԳԺԻՆ, երջանիկ եմ, լավն եմ, սիրում եմ ինձ... հայացքդ է մեղավոր...
Այսօր կրկին որոշեցի քեզ հանձնել ներաշխարհս. մարդիկ չէին հասկանա, ես էլ իրականում ինձ չեմ հասկանում:Է՜հ, ուզում եմ գրեմ, բայց փաստորեն չի ստացվում գրել այն, ինչ զգում եմ, արտահայտել սրտիս զարկերի արագ աշխատանքի առիթը:
Դու գիժ ես, իմ գիժն ես: Ի սկզբանե այդպես է եղել, կարծել եմ գիժ ես, այնինչ...
Ուրիշ ես, լավն ես, մի քիչ վատը, երևի, բայց... չէ է, լավն ես շատ:
Ե՞ս... ես սովորական եմ. սովորական եմ բոլորի համար: Բայց...
Չէ, անսովոր եմ, ուրիշ եմ քո աչքերով: Քո աչքերով ես ինձ այնքա՜ն եմ սիրում: Գիտե՞ս, երբ նայում եմ աչքերիդ, երբ տեսնում եմ ինձ նայող հայացքդ, ինձ արքայադուստր եմ զգում, աշխարհի ամենասիրունն ու ամենա-ամենան եմ դառնում ես:
Կարմրում եմ: Ամաչում եմ, քանզի հայացքդ մատնում է մեզ:
Ձմեռային այս սառը օրը, այս ձյունառատ ճանապարհներն անգամ այնքան հաճելի են ինձ, քանզի այդպես զգացի հոգատարությունդ:Ձեռնոցնե՞րս... չէ, չեմ ուզում. մատներդ շա՜տ ավելի ջերմ են:
Տան մուտքի լո՞ւյսը. ես այն չեմ միացնի, որ դու էլի լուսավորես մի քանի աստիճան ունեցող ճանապարհս:Չգիտեմ... Դեռ չեմ որոշել ինչ անվանեմ այս զգացումս. գժասե՞ր... երևի...
Հ.Գ. Գրեցի մի փոքր, քանզի ներսս եռում էր, քանզի գժությունս շատ էր արտահայտվում, քանզի անառիթ ժպտում եմ (առիթ կա, բայց կողքիններս չգիտեն): Գրեցի, բայց կջնջվի գուցե այս գրառումը, քանզի շուտով, շատ շուտով, գուցե հենց վաղը ամեն ինչ փոխվի...
Ուրիշ եմ այսօր, հաջողակ, որ գիտեմ ԳԺԻՆ, երջանիկ եմ, լավն եմ, սիրում եմ ինձ... հայացքդ է մեղավոր...
Subscribe to:
Posts (Atom)