Friday, February 17, 2012

Ուզում եմ, որ...

Այժմ եսասիրական տրամադրություն է մոտս. ուզում եմ, շա՜տ եմ ուզում, որ ներկայիս հոգեվիճակը հավերժ մնա, ուզում եմ միշտ սիրեմ, ուզում եմ, որ միշտ ժպտաս ինձ, ուզում եմ... 
Սիրում եմ ինձ այժմ... Պաշտում եմ աչքերս. նրանք աչքերիդ փայլն են տեսնում:
Ականջնե՞րս... իհարկե, նրանք էլ խանդելու կարիք չունեն. նրանց էլ եմ արդեն սիրում. ձայնդ են ինձ փոխանցում: 
Սիրտս սովորականի պես իր գործը չի անում այսօր. որոշել է նաև աշխատանքի հետ վայելել իր կյանքը. երջանկությունից մանկան պես թրվռում է: 
Ուզում եմ, որ կյանքի մեր ճանապարհները խաչվեն, ինչպես խաչվեցին սովորական մի օր մեր սովորական ճանապարհները: Ու թող որ պատահական հանդիպումը անհրաժեշտաբար հրաժեշտի չփոխարինվի:
Հ.Գ. Գուցե շատ բան եմ ուզում, բայց դե սիրտս ու հոգիս են պահանջում պահպանել իրենց երջանիկ պարը: Ես էլ ընդամենը բարձրախոսի դերն եմ կատարում: 

No comments:

Post a Comment