Անծանոթի աչքերում գիժ եմ երևում: Իհարկե, ամեն ոք էլ կարող է կարծել իսկապես գիժ եմ. ո՞ր նորմալ ՀԱՅ մարդն է անծանոթին անառիթ ժպտում, ո՞ր նորմալ մարդն է ժպիտը դեմքին, երգելով քայլում՝ վազելու նման: Շա՜տ քչերը, եթե, իհարկե կան այդպիսիք:
Tuesday, December 4, 2012
Ձմեռն ու Դու
Ասել ձմեռը չե՞մ սիրում: Գուցե և չէի սիրում, ցուրտը չէի սիրում: Իսկ հիմա սիրում եմ ձմեռս, քանզի այն գարուն է քեզ հետ: Սառնամանիքը՞ ձմռան. այն է չի զգացվում, քանզի բառերդ են ինձ ջերմացնում:
Wednesday, October 10, 2012
Շնորհավո՜ր Տարեդարձդ, անծանոթ ու ծանոթ մտերիմս
Մի քանի րոպեից տարեդարձ է: Ինձ հարազատ մեկը կստանա բազում շնորհավորանքներ, հազարավոր հեռախոսազանգեր հենց Նրան կուղղվեն, միլիոնավոր պաչիկներ հենց Նրա այտերին կձուլվեն: Այո, այո... Նա հաստատ ուշադրության կենտրոնում կլինի, համոզված եմ: Ինչպե՞ս... Քանզի նա շա՜տ դրական մարդ է, շա՜տ խորաթափանց, ուստիև համոզված եմ, որ շատերն են նրան սիրում, շատերն են ուզում նրա կողքին լինել:
Շնորհավորում եմ տարեդարձդ, իմ ԱՆծանոթ և ԾԱՆՈԹ ՀԱՐԱԶԱՏ:
Ցանկանում եմ երբեք չկորցնես քո այժմյան ԵՍ-ը, միշտ այսպես հարազատ լինես, սիրես կյանքը, երբեք թախծելու առիթ չունենաս:
Իսկ ամեն ավելացող տարին թող քեզ միայն իմաստություն բերի, իսկ հոգիդ միշտ երիտասարդ պահի. այնպես, որ այն միշտ պարի:
Ուրախ եմ, որ ծանոթ եմ քեզ:
Շնորհավոր տարեդարձդ, ԱԱ:

Monday, October 8, 2012
Կրկին Դու
Վաղուց չէի գրել: Գրելու առիթներ շատ կային, բայց ինչ-որ բան չէր լրանում, որ նստեի ու գրեի: Շա՜տ-շա՜տ բաներ էլ ուղղակի չէի ուզում կիսել: Ուզում էի, որ միայն իմը լինեն դրանք, միայն ես հիշեմ այն երջանիկ պահերը, որ ապրեցի, որ նվիրեցին:
Այսօր էլ առանձնապես գրելու բան չունեի, բայց...
Երբ հիվանդ եմ լինում, ուզում եմ ինչ-որ հաճելի բանով ինձ ցրել: Իսկ այս դեպքում մտքերը քո մասին արդեն իսկ ամենալավ հաբերից էլ բուժիչ են:

Wednesday, August 22, 2012
Միևնույն է, ՉԿԱ...
Բարև, բարի կյանք...
Գրեթե միշտ տխրությունս պահել եմ ինձ, բլոգ-ընկերոջս չեմ ցանկացել պատմել: Այսօր բացառություններից մեկը կլինի, քանզի որոշեցի ասել, որ հաջողակ մարդիկ էլ են տխուր լինում, որ նրանց ներսում էլ երբեմն տրտունջը բույն է դնում ու փորձում ապրել:
Որոշեցի գրել ու ասել, որ միշտ պետք է պայքարել, որ պետք է քանդել այդ թախծի բույնը:
Սովորաբար մարդ արարածը տխրում է չբավարարված ցանկությունից, երազանքների չիրականացումից , կարոտից... Մեկը կարող է տխրել, քանզի մեքենա է ուզում, սակայն չի կարող գնել, մեկ ուրիշը երազանքների զգեստն է տեսել ամսագրում, բայց չունի գումար այն ունենալու համար, մի երեխա հեծանիվ է ուզում, մեկը կարոտում է մյուս քաղաքում ապրող իր բարեկամին...
Տարբեր են տխրելու առիթները:
Թվարկածներիս մեջ, սակայն, բոլոր առիթներն էլ կարելի է վերացնել, միայն մեծ ցանկություն և ուզածդ ի կատար կածես: Այլ բան է, երբ կարոտում ես հարազատիդ, ով կողքիդ չէ: Չէ, նա հեռավոր այլ երկրում չի ապրում, որ շատ գումար վաստակես ու մի գեղեցիկ օր այցելես նրան: Ամենևին...
Նա ՉԿԱ: Այո՛, չկա այն հարթության մեջ, որում դու ես: Գիտեմ, բոլորն ասում են. <Մարդ կենդանի է այնքան, որքան նրան հիշում են>: Այսօր ես դա բացառում եմ: Չկա այդպիսի բան: Հիշում ես նրան, խոսում նրա մասին, մտածում, երբեմն մտքումդ խոսում հետը... Միևնույն է, նա չի պատասխանում քեզ, նա ՉԿԱ: Ուզում ես ուրախությունդ կիսել նրա հետ, ուզում ես տեսնել նրա ժպտացող դեմքը, հասկանալ, որ քո ուրախությունը նրանն է նաև, ուզում ես գրկել ամուր, ուզում ես տխրությունդ թաքցնել, բայց նա նկատում է դա՝ առանց քո խոսքերի, ուզում ես նրան տեսնել ուղղակի...
Չկա, չկա՛ միևնույն է:
Մտնում ես նրա սենյակ՝ սպասելով նրա ձայնին: Լռություն է:
Հիշողություններ են միայն, հոգիդ կրծող հիշողություններ:
Ամեն ինչ գալիս է ու անց կենում... Մարդն էլ:
Գնահատեք ձեզ շրջապատողներին, գնահատեք ամեն վայրկյանը նրանց հետ անցկացրած, մի ալարեք ասելուց ու ցույց տալուց, որ դուք նրանց սիրում եք:
Ամեն ինչ անցողիկ է, այդ թվում՝ ՄԱՐԴԸ: Բայց մարդու բացակայությունը մի մեծ անդունդ է առաջացնում սրտումդ, որը չի փակվում: Մնացած ամեն ինչ կարող ես գնել, մի քիչ նման, մի քիչ տարբեր, էական չէ, բայց մարդուն...
Սիրե՛ք ու գնահատեք այն մարդկանց, ում կյանքը ձեզ է ուղարկել:

Thursday, July 26, 2012
Երազանքից նպատակ
Ողջույն:
Այսօր որոշեցի վերջապես գրել մտորումներիս, զգացողություններիս մասին և բացահայտել ևս մեկ գաղտնիք, որ ինձ հաջողակ ու երջանիկ զգալու իրավունք է տալիս:
Ես, ինչպես և բոլորը, ունեմ երազանքներ, որոնք ինձ ստիպում են ապրել: Երազանքներ, որոնք մի օր հաստատ իրականություն կդառնան, համոզված եմ:
Իսկ ե՞րբ են երազանքներն իրականություն դառնում: Հիմա կասեք, որ դրանք այնքանով են լավ, որ միշտ հավատում ենք իրականանալուն, իսկ նրանք այդպես էլ մնում են անկատար: Թույլ տվեք չհամաձայնել այդ կարծիքին:
Ցանկացած երազանք միշտ կարելի է դարձնել նպատակ ու ձգտել հասնել դրան: Եվ միայն քրտնաջան աշխատանքի, հստակ որոշված նպատակի դեպքում կարելի է իրականություն դարձնել այդ վերացական երազանքը:
Վերջերս ես այդպես էլ արեցի. երազանքներիցս մեկը նպատակի վերածեցի:
Նպատակին հասնելու ամենակարևոր կետերից մեկն էլ կարելի է ասել հստակեցված նպատակն է, երբ գիտես ինչ ես ուզում, ինչի համար ու ինչի ես պատրաստ դրան հասնելու համար: Այդպես, թվում էր գլխավոր քայլն արել էի՝ ունեի հստակ նպատակ, պատրաստ էի վատնելու ժամանակիս վիթխարի մասը, միայն թե խփեի նշանակետին: Այնինչ, արի ու տես, որ ճանապարհի գրեթե սկզբից դժվարություններն իրենց մասին հիշեցրին, վախս արթնացավ... հանգամանքներ, որոնք համառորեն դիմադրում էին իմ բոլոր փորձերին իրեն հաղթելու:
Այդպես ես գետնին հավասարեցված կլինեի նրանց հետ պատերազմում, եթե չլիներ ՆԱ: Մի մարդ, ում ճանաչելուս համար երջանիկ եմ: Երազանքս իրականություն դարձնելու ճանապարհին նա էր, որ ինձ ստիպեց չընկճվել, որ ինձ ստիպեց շարունակել պայքարս: Հաճախ հուսահատությունս այնքան էր գլուխ բարձրացնում, որ հուսահատվում էի ինձնից, իմ կյանքից (Հաջողակ մարդն էլ է ունենում նման զգացողություններ):
Սակայն Նրա շնորհիվ շարունակում էի պայքարս: Տեսնելով ինձ օգնելու նրա ցանկությունը, զգալով երբեմն երևացող նրա հուսահատությունը, որ ինձ մոտ չի ստացվում, միևնույն ժամանակ նրա դրսևորած անկոտրուն կամքը՝ օգնելու երազանքիս հասնելու, ուղղակի ստիպեցին ինձ չհանձնվել, փորձել գնալ մինչև վերջ: Այնպիսի զգացողություն էր մոտս, կարծես իմ երազանքը հետին պլան էր մղվել ու ես պայքարում էի արդեն, քանզի ՆԱ այդքան ջանք էր թափում, կարծես արդեն իմ երազանքը նրա նպատակը լիներ: Ամեն ինչ անում էի, քանի որ նա էր պայքարում արդեն իմ անտանելի ՎԱԽԻ դեմ: Չնայած մի քանի օր տևած ճակատամարտն իրոք ծանր էր, մենք բավարարված էինք, քանզի հաղթանակը մերն էր: Թշնամին՝ այդ ՎԱԽ կոչվածը, ջախջախված էր: Հաղթանակ, բերկրալի հաղթանակ... և այն առաջին հերթին Նրանն էր, քանզի նրա շնորհիվ էր իմ մարտական ոգին վերածնվել:
Այդպես ես հասա նպատակիս... ավելի ճիշտ շահեցի վիթխարի պատերազմի գլխավոր ճակատամարտը:
Դե ինչ, հաջողակ լինելու գաղտնիքներից մեկին էլ ծանոթացաք կյանքիս փոքրիկ դրվագից: Հիշեք, եթե դուք ունեք երազանք, նպատակ, միշտ ձեր կողքին հայտնվում են մարդիկ, հրաշագործներ, ովքեր օգնում են ձեզ իրականացնելու այն: Միշտ ուշադիր եղեք, որ տեսնեք նրանց: Նկատելուց հետո էլ շա՜տ զգոն ու խելամիտ եղեք, որ չկորցնեք նրանց, ամուր բռնվեք նրանցից, քանզի նրանց շնորհիվ դուք կհասնեք հրաշքներին:
Ինձ հանդիպած հրաշագործին շատ չնկարագրեցի, այնինչ կարող էի շա՜տ լավ ու լա՜վ բնութագրեր թվարկել: Դա չեմ անի, քանզի մի օր գուցե նա կարդա գրածս, իսկ ես այդպես չեմ սիրում (թող հանկարծ չմտածի, թե կեղծավորություն էր): Ամենակարևորներից միայն կասեմ, որ նա ունի ուժեղ կամք, շատ բարի է ու ժպտերես:
Շնորհակալ եմ նրանից անչափ...
Ես հաջողակ եմ ահա այսպիսի մարդկանց իմ շրջապատում ունենալու համար:
Հ.Գ. Ես դեռ շատ բան ունեմ անելու, որ վերջնական մարտը շահած համարեմ: Դեռ ունեմ բազում ճակատամարտեր, որոնք հաղթելուց հետո միայն կկարողանամ նպատակս կատարված համարել: Հուսով եմ մարտական շունչը միշտ կմնա հետս:
Հաջողություն ինձ ու ձեզ երազանքից նպատակ երկար ճանապարհի հաղթահարման գործում:
Այսօր որոշեցի վերջապես գրել մտորումներիս, զգացողություններիս մասին և բացահայտել ևս մեկ գաղտնիք, որ ինձ հաջողակ ու երջանիկ զգալու իրավունք է տալիս:
Ես, ինչպես և բոլորը, ունեմ երազանքներ, որոնք ինձ ստիպում են ապրել: Երազանքներ, որոնք մի օր հաստատ իրականություն կդառնան, համոզված եմ:
Իսկ ե՞րբ են երազանքներն իրականություն դառնում: Հիմա կասեք, որ դրանք այնքանով են լավ, որ միշտ հավատում ենք իրականանալուն, իսկ նրանք այդպես էլ մնում են անկատար: Թույլ տվեք չհամաձայնել այդ կարծիքին:
Ցանկացած երազանք միշտ կարելի է դարձնել նպատակ ու ձգտել հասնել դրան: Եվ միայն քրտնաջան աշխատանքի, հստակ որոշված նպատակի դեպքում կարելի է իրականություն դարձնել այդ վերացական երազանքը:
Վերջերս ես այդպես էլ արեցի. երազանքներիցս մեկը նպատակի վերածեցի:Նպատակին հասնելու ամենակարևոր կետերից մեկն էլ կարելի է ասել հստակեցված նպատակն է, երբ գիտես ինչ ես ուզում, ինչի համար ու ինչի ես պատրաստ դրան հասնելու համար: Այդպես, թվում էր գլխավոր քայլն արել էի՝ ունեի հստակ նպատակ, պատրաստ էի վատնելու ժամանակիս վիթխարի մասը, միայն թե խփեի նշանակետին: Այնինչ, արի ու տես, որ ճանապարհի գրեթե սկզբից դժվարություններն իրենց մասին հիշեցրին, վախս արթնացավ... հանգամանքներ, որոնք համառորեն դիմադրում էին իմ բոլոր փորձերին իրեն հաղթելու:
Այդպես ես գետնին հավասարեցված կլինեի նրանց հետ պատերազմում, եթե չլիներ ՆԱ: Մի մարդ, ում ճանաչելուս համար երջանիկ եմ: Երազանքս իրականություն դարձնելու ճանապարհին նա էր, որ ինձ ստիպեց չընկճվել, որ ինձ ստիպեց շարունակել պայքարս: Հաճախ հուսահատությունս այնքան էր գլուխ բարձրացնում, որ հուսահատվում էի ինձնից, իմ կյանքից (Հաջողակ մարդն էլ է ունենում նման զգացողություններ):
Սակայն Նրա շնորհիվ շարունակում էի պայքարս: Տեսնելով ինձ օգնելու նրա ցանկությունը, զգալով երբեմն երևացող նրա հուսահատությունը, որ ինձ մոտ չի ստացվում, միևնույն ժամանակ նրա դրսևորած անկոտրուն կամքը՝ օգնելու երազանքիս հասնելու, ուղղակի ստիպեցին ինձ չհանձնվել, փորձել գնալ մինչև վերջ: Այնպիսի զգացողություն էր մոտս, կարծես իմ երազանքը հետին պլան էր մղվել ու ես պայքարում էի արդեն, քանզի ՆԱ այդքան ջանք էր թափում, կարծես արդեն իմ երազանքը նրա նպատակը լիներ: Ամեն ինչ անում էի, քանի որ նա էր պայքարում արդեն իմ անտանելի ՎԱԽԻ դեմ: Չնայած մի քանի օր տևած ճակատամարտն իրոք ծանր էր, մենք բավարարված էինք, քանզի հաղթանակը մերն էր: Թշնամին՝ այդ ՎԱԽ կոչվածը, ջախջախված էր: Հաղթանակ, բերկրալի հաղթանակ... և այն առաջին հերթին Նրանն էր, քանզի նրա շնորհիվ էր իմ մարտական ոգին վերածնվել:
Այդպես ես հասա նպատակիս... ավելի ճիշտ շահեցի վիթխարի պատերազմի գլխավոր ճակատամարտը:
Դե ինչ, հաջողակ լինելու գաղտնիքներից մեկին էլ ծանոթացաք կյանքիս փոքրիկ դրվագից: Հիշեք, եթե դուք ունեք երազանք, նպատակ, միշտ ձեր կողքին հայտնվում են մարդիկ, հրաշագործներ, ովքեր օգնում են ձեզ իրականացնելու այն: Միշտ ուշադիր եղեք, որ տեսնեք նրանց: Նկատելուց հետո էլ շա՜տ զգոն ու խելամիտ եղեք, որ չկորցնեք նրանց, ամուր բռնվեք նրանցից, քանզի նրանց շնորհիվ դուք կհասնեք հրաշքներին:
Ինձ հանդիպած հրաշագործին շատ չնկարագրեցի, այնինչ կարող էի շա՜տ լավ ու լա՜վ բնութագրեր թվարկել: Դա չեմ անի, քանզի մի օր գուցե նա կարդա գրածս, իսկ ես այդպես չեմ սիրում (թող հանկարծ չմտածի, թե կեղծավորություն էր): Ամենակարևորներից միայն կասեմ, որ նա ունի ուժեղ կամք, շատ բարի է ու ժպտերես:
Շնորհակալ եմ նրանից անչափ...
Ես հաջողակ եմ ահա այսպիսի մարդկանց իմ շրջապատում ունենալու համար:
Հ.Գ. Ես դեռ շատ բան ունեմ անելու, որ վերջնական մարտը շահած համարեմ: Դեռ ունեմ բազում ճակատամարտեր, որոնք հաղթելուց հետո միայն կկարողանամ նպատակս կատարված համարել: Հուսով եմ մարտական շունչը միշտ կմնա հետս:
Հաջողություն ինձ ու ձեզ երազանքից նպատակ երկար ճանապարհի հաղթահարման գործում:
Friday, July 6, 2012
Երեխայի պես
Այն, ինչ մտապահել էի, որ պատմեմ իմ հեքիաթից, որոշեցի հետո կիսվել: Այժմ ուզում եմ մի փոքր դրվագի մասին գրել, որը խորը իմաստ ունի իր մեջ:
Այդ սկզբունքով նա մեկին ստիպեց երևի տասից ավել երիցուկի թերթիկներ քամուն նվիրել՝ հուսադրելով, որ էլի փորձի, ու սիրված կլինի:
Երեկվա օրս բավականին քաոսային էր: Երկար ճանապարհ ունեի անցնելու, իսկ այդ ճանապարն ինձ հետ անցնող մարդիկ ու միջադեպերն այնքան էլ իմ սրտով չէին: Չնայած՝ երևի մի քիչ չափազանցրի: Ամեն դեպքում, իմ ժպիտով ընկերացա հինգ տարեկան աղջնակի հետ, ում շնորհիվ տհաճ պահերը մոռացվում էին: Ճանապարհի մեծ մասն անցել էինք, տհաճ իրավիճակների շնորհիվ արդեն նյարդերս անջատել էի, փորձում էի ամեն ինչին թեթև նայել, երբ կանգնեցինք մեքենան լիցքավորելու համար:
Լավ է, որ գոնե ծաղիկներ կային լցակայանին մոտ, որոնք էլ գրավեցին ինձ: Իմ սիրելի երիցուկները... Երկար կանգնած մնալուց հետո իմ փոքրիկ ընկերուհին սկսեց ձանձրանալ: Որոշեցինք մոտենալ ծաղիկներին ու զրուցել բնության հետ: Երիցուկով <Սիրում է, չի սիրում> խաղացի: Սիրո՝ւմ էր...
Վարակեց իմ խաղով նաև մնացածին:
Մի երիցուկ էլ որոշեց զոհել իմանալու համար իր պապիկը արդյոք սիրում է տատիկին, թե՝ ոչ: Բայց նախօրոք ասեց, որ եթե նույնիսկ չսիրի, ՆՈՐԻՑ ԿՓՈՐՁԻ՝ ՄԻՆՉԵՎ ՍԻՐԻ:
Այդ սկզբունքով նա մեկին ստիպեց երևի տասից ավել երիցուկի թերթիկներ քամուն նվիրել՝ հուսադրելով, որ էլի փորձի, ու սիրված կլինի:
Հ.Գ. Երեխա... միամիտ կասեինք մենք՝ մեծերս, այնինչ նա չի հանձնվում, նա գիտի, որ եթե ինչ-որ բան չի ստացվում միանգամից, պետք է փորձել այնքան, մինչև ստացվի, եթե չեն սիրում, պայքարել է պետք սիրու համար...
Labels:
Like a baby,
Երազանք,
Երեխայի պես,
Երիցուկներ,
Ժպիտ,
Կյանք,
Պայքար,
Սեր
Կախարդական վայրկյաններ
Բարև... Նախ ուզում եմ ներողություն խնդրել քեզնից, իմ ամենամաքուր ընկեր, որ երկար ժամանակով քեզ մենակ էի թողել: Տեխնիկական խնդիրներ կային:
Շա՜տ բան կար գրելու, կիսվելու: Մի կողմից վատ էր, որ չէի կարող կիսվել, մյուս կողմից էլ՝ լավ, որ մտքերս միայն ինձ հետ մնացին, որ այն երջանիկ պահերը, որ ապրեցի անցած մի երկու շաբաթում, միայն իմն էին:
Այնպիսի պահեր ապրեցի, որ կյանքում չէի էլ կարող պատկերացնել:
Կախարդական բառեր լսեցի, որոնք միայն ամենամոտ մարդուց կարող էի լսել, բայց...
Նախկին անծանոթը ակնթարթորեն դարձավ հարազատ...
Պահեր, որոնք ինձ միշտ չեն թողնելու, որ չսիրեմ կյանք, վայրկյաններ, որոնց մասին հիշողություններն ինձ միշտ հաջողակ մարդ լինելուս մասին է վստահեցնելու:
Ես հաջողակ եմ... ու կլինեմ այդպիսին՝ շնորհիվ իմ ապրած ու դեռ ապրելիք հրաշք պահերի շնորհիվ:
Հ.Գ. Մարդի՛կ, դուք էլ կարող եք ապրել հրաշք պահեր, եթե ուզենաք, եթե հավատաք ու իհարկե, կրողանաք տեսնել այդ հրաշքը:
Եղեք երջանիկ:

Wednesday, June 6, 2012
ՉԵՄ ԹՈՂՆԵԼՈՒ... ԱԳԱՀՆԵՐ
Այսօր ավանդական, սրտանց բարևի փոխարեն թույլ տվեք ասեմ Ներողություն: Այո՛: Ներեք, խնդրում եմ, գրառմանս համար, քանզի այն շատերին, եթե ոչ բոլորին, ով կկարդա, տխրություն է անվճար բաժանելու:
Նպատակս, իհարկե, հայությանս տխրեցնելը չէ բնավ: Ուղղակի մտքերս ուզում եմ այս սպիտակ, անիրական թղթին հանձնեմ, որ գնան կորեն, որ հանկարծ իրականություն չդառնան:
Պատերազմ... Արյո՜ւն... Աղաղակներ...
Վերջին օրերի լուրերն ուղղակի խոցում են սիրտս, արթնացնում քնած կոպտությունս, պայքարի ոգիս:
Խառն են շատ մտքերս, ցիրուցան եղած: Մեկ կարծում եմ, որ շատ լուրջ չէ, մեկ էլ բռնում ինձ այն մտքի վրա, որ շուտով... Չէ... Ոչինչ էլ չի լինի, չպետք է լինի, ՉԵՆՔ ԹՈՂՆԻ...
Մտածում եմ բա ընտանի՞քս: Հետո մտածում եմ, որ կարող ենք այլ երկիր գնալ, որտեղ համեմատաբար հանգիստ կլինի...
Չէ՜, չմտածեք փախչել եմ ուզում: ԱՄԵՆԵՎԻ՛Ն... Բա իմ հո՞ղը, բա իմ տո՞ւնը: Իսկ այդ հողի համար հայն է պատերազմել, այդ տան համար ընտանիքիս անդամն է պայքար մղել, այդ հողի համար... ես ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆՍ եմ զոհել... ՉԵ՛Մ ԳՆԱ հանգիստ վայր:
ԿԳՆԱ՛Մ պայքար մղելու, եթե...
Կգնա՛մ, կգնամ ոչ թե մեռնելու հերոսի մահով, այլ պայքարելու, հաղթելու, ԱՊՐԵԼՈՒ նոր խաղաքարտ շահած ետ վերադառնալու...
Ոխերիմ թշնամիս դեռ կիմանա իմ մակության կողոպուտի գինը, եթե...
Չէ, չեմ ուզում այն բարձրաձայնել, ցույց տալ, բնավ...
Բայց եթե ստիպեն... ևս մեկ անգամ կիմանան ՀԱՅԻ ուժը, հիշաչար մանկան կռիվը կորցրած խաղալիքի համար, վա՜խը մանկան՝ ընտանիքի անդամին կորցնելու թաքո՜ն վա՜խը...
Հ.Գ. Կներեք, եթե ինչ-որ կերպ վախ, ցավ, բարկություն, տխրություն հաղորդեցի:
Բայց սիրտս ցավում է, մղկտում ամեն կորստի համար, ՄԱՐԴԿԱՅԻՆ կորստի համար: Մեղավոր եմ ինձ զգում, որ ես հիմա կարող եմ երգ լսել, չաթում զրուցել ծանոթիս հետ, իսկ հեռվում... Իսկ հեռվում իմ անցած մանկությունն է կրկնվում այլ, ՀԱՅ մանուկների համար, անմեղ մանուկների համար:
ՉԵ՛ՆՔ ԹՈՂՆԵԼՈՒ, ԻՄԱՑԵ՛Ք, ԱԳԱՀՆԵ՛Ր...

կորցրած խաղալիք,
կորցրած մանկություն,
կսկիծ,
Հիշաչար եմ,
Չեմ ներելու,
ՉԵՆՔ ԹԹՂՆԵԼՈՒ,
Ցավ
Thursday, May 10, 2012
Իմ հեքիաթը
Բարեկամներս... Թույլ տվեք այսպես Ձեզ դիմել, մարդիկ, քանզի դուք էլ, երևի մի ժամանակ հավատացել եք հեքիաթներին, կամ էլ դեռ հավատում եք: Բախտակից ենք, բարեկամ ենք:Նախապես ասեմ, որ ես դեռ հավատում եմ ու երևի մինչև կյանքիս վերջն էլ հավատամ: Այո, այո, հավատում եմ: Չէ, մանուկ չեմ, ոչ էլ գիժ, միամիտ էլ չեմ: Ուղղակի գիտեմ, որ բարին կա աշխարհում, որ մենք ենք բարին ստեղծողը, որ մեր բարությամբ է չարը վերանալու: Ես ազնիվ եմ, անկեղծ եմ շրջապատիս հանդեպ, մի օր էլ նա է ինձ նման պատասխան տալու, շատերն էլ ինձ պես են, միանգամից դրականը ստանում եմ:
Լավ, կիսվել իմ՝ հաջողակ լինելու գաղտնիքներից մեկով: Խոսքը ցանկացած երևույթին վերաբերվելու մասին է: Ամեն ինչ կարելի է դիտարկել մի քանի տեսանկյուններից: Վերջերս միայն ես կարողացա գտնել ճիշտ անկյունը, որտեղից միշտ լույսի թեկուզ մի շող էլ երևում է:Ամեն ինչում կա՛ լույս: Հաստատ: Թեկուզ ցավի, տանջանքի... Դա հասկանալով՝ ես կարողացա ապրել այլ կերպ, կարողացա իսկապես ԱՊՐԵԼ, ոչ թե ուղղակի շնչել... Գիտեք, շատերին տարօրինակ է թվում իմ մշտական գոհունակ վիճակը, իմ հույսերը, իմ բարությունը, իմ ժպիտը, իմ սերն անծանոթին, իմ հոգատարությունը... Իսկ ես այդպես ապրում եմ ու դրանով էլ երջանիկ եմ, որ կարողացել եմ ստեղծել իմ ՀԵՔԻԱԹԸ...Մի քանի տարի առաջ ընկերներիցս մեկն ասեց, որ բավ է այսպես ապրեմ, որ հեքիաթներին չհավատամ, որ մարդիկ լավը չեն, որ նրանք միշտ դավաճանում են, ստում են, որ բարի չեն... Իսկ ես հավատացել եմ, հավատում եմ ու կհավատամ: Իմ հավատով էլ բազում մարդկանց կանչել եմ իմ հեքիաթ, որտեղ չկան չար կախարդներ, քանզի նրանցից ոչ մեկը ցանկություն չուներ նման դերակատարման:
Հրավիրում եմ նաև ՔԵԶ, իմ բարեկամ, այցելիր իմ ՀԵՔԻԱԹ, կամ ստեղծիր քոնը, ապրիր երջանիկ, եղիր հաջողակ: Ոչինչ դեռ ուշ չէ:
Հ.Գ. Ես էլ այսպես եմ ապրում: Չեմ ցանկանում, որ երբևէ իմ մասին ինչ-որ <Ինքնակենսագրություն> անունով թղթի կտոր պատմի՝ իր չոր, ձանձրույթ առաջացնող, թվերի ժողով հիշեցնող բովանդակությամբ: Ես ԻՄ ՀԵՔԻԱԹՆ եմ գրում գունավոր մատիտներով...
Իմ կյանքի <Փոքրիկ իշխանը>
Բարև, մարդիկ:Հաճախ գրելու լավ առիթներ եմ բաց թողել՝ այլ գործեր առաջ տանելու համար:Այսօր էլ գուցե չգրեի՝ նախընտրելով քնել: Սակայն ցանկացա կրկին գրել <Նրա> մասին: Այսօր մի փոքր այլ կերպ կանվանեմ նրան, քանզի այսօր գտա նրա անունը, այն անունը, որով նրան կնքել եմ ես: Իհարկե, նրա ծնողների կողմից տրված անունն էլ հաստատ լավը կլինի, քանզի նա՛ է դրա կրողը: Ես անվանեցի նրան մեր օրերի <Փոքրիկ իշխան>:
Նա չհարցրեց իմ անունը: Նա չհարցրեց քանի տարեկան եմ: Նա հետաքրքվեց ինչով եմ զբաղվում. մարդու մասին խոսում են նրա արարքները:Ինչո՞ւ մենք բարեկամացանք, ինչո՞վ գրավեցի նրան, անկեղծ՝ չգիտեմ...Նրա անունը, որով դիմում են նրան բոլորը, չգիտեմ:Այսօր հասկացա, որ չեմ էլ ուզում իմանամ: Քանի տարեկան է, ինչպես էր սովորում դպրոցում, բուհում, որ բուհն է ավարտել, որտեղ է ապրում, ինչ մեքենա ունի... ինձ չեն հետաքրքրում:Ոչինչ չիմանալով՝ նրա մասին շատ բան գիտեմ:Նրա ժպիտը ամենագրավիչն է աշխարհում, նրա աչքերի փայլը ամենաայրողն է...Նա սիրում է հանգստանալ ոչ թե ծխախոտի թույնը ներքաշելով, ոչ թե սոց. ցանցերում պարապության մատնվելով, այլ ուղղակի հետևելով մարդկանց անցուդարձին:Մարդու մասին խոսում են նրա անկեղծ պահվածքը անծանոթի նկատմամբ, նրա ժպիտն ու բարությունը, որ ճառագայթում է դեմքից:Իմ կյանքի <Փոքրի՛կ իշխան> ես երջանիկ եմ, որ դու կաս իմ <Մոլորակում>:Ես քեզ սիրո՞ւմ եմ... Դա էլ չգիտեմ: Ես ուղղակի սավառնում եմ քո տված ջերմությունից, հետո տխրում բաժանումից... հետո անհամբեր սպասում վաղվան՝ հնարավոր հանդիպման անհագույց տենչով:Հ.Գ. Միայն թե դու չնեղանաս ու չգնաս <Իմ Մոլորակ>-ից: Ես այն կկիսեմ քեզ հետ, իմ <Իշխան>:
Wednesday, April 4, 2012
Ի՞նչ է ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ
Բարի օր, մարդիկ:
Այսօր օրս մի տեսակ թախծոտ սկսեցի: Երջանկության մասին մտորումներ կային իմ առավոտյան շողերում:
Օրս այնպես գնաց, որ շարունակվեց այդ թեման արդեն այլ մարդկանց միջավայրում:
Բավականին խելացի, կյանքի եռանդուն տարիքում գտնվող մարդիկ փորձում էին սահմանել ինչ է իրենց համար երջանկությունը:
Գրեթե բոլորի համար դա մի վիճակ էր, որ բացատրելի չէ, որ կախված է իրավիճակից, որ կարող է տևել մեկ վայրկյան, մի քանի րոպե, մի քանի ժամ:
Հստակ սահմանում կամ ինչ-որ օրինակներ, ցավոք, չլսեցի:
Իսկ ինձ համար երջանկությունը բացատրելի է, իհարկե, ոչ ամբողջությամբ, բայց կարելի է սահմանել՝ թեկուզ հիմնվելով ինչ-որ օրինակների վրա:
Այսօր, օրինակ, այդ քննարկումներից ավելի տարված մտքերով, ավելի տխուր, քաոսային հոգեվիճակով, հանկարծ տեսա քեզ: Երկար (գրեթե մեկ շաբաթ) բաժանումից հետո անակնկալ հանդիպումն ինձ համար երջանկություն էր: Տեսնել քեզ, լսել ձայնդ, զգալ նաև քո կարոտած հայացքը, տեսնել այդքան արևոտ ժպիտդ... Օրս միանգամից փոխվեց. ժպիտով լցվեց:
Երջանկություն է, երբ անտրամադիր ես, երբ հոգնած ես ինչ-որ բանից, երբ եղանակն էլ նպաստում է օրդ ամբողջովին մռայլ դարձնելուն, իսկ աշխատանքդ միանգամից քեզ անհոգ է դարձնում, երբ ապրում ես աշխատանքային ժամերդ, ոչ թե այն ստիպված սպանում, երբ հասկանում ես, որ աշխատանքդ իրականում մի հաճելի զբաղմունք է, որի համար նաև վարձատրվում ես:
Երջանկություն է նաև, երբ տեսնում ես հարազատիդ երկար բաժանումից հետո, երբ հասնում ես բաղձալի երազանքիդ, երբ հասկանում ես, որ ունես իսկական ընկեր, երբ...
Երջանկության բույրն այսօր զգացի՝ քեզ տեսնելով: Այն գարնանային մեղմ զեփյուռի պես շոյեց ինձ ու գնաց՝ զիջելով իր տեղը հաճելի, կայուն զգացողությունների:
Չգիտեմ, միշտ էլ մարդիկ փորձում են գտնել երջանկությունը, կյանքի իմաստը: Վազում են նրա ետևից, ամեն դժվար ու անհասանելի վայրերում հարցնում նրան, այնինչ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ կոչվածը թաքնված է մեզ շատ մոտ ու անհամբեր սպասում է, երբ ենք վերջապես նրան գտնելու:
Մի անգամ էլ Մեծն Երջանկությունը շշնջաց ականջիս, որ պահմտոցի խաղալ շատ չի սիրում: Այնպես որ, ընկերներ, հաշվեք մինչև տասն ու անցեք ձեր ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆԸ գտնելուն. այն շա՜տ մոտ է:
Երջանիկ եղեք...
Հ.Գ. Սա էլ ուղղակի... սիրում եմ... Դու իմ երջանկությունն ես, ԿՅԱՆՔ...

Friday, March 16, 2012
Չգրված բառեր
Բարև, իմ լքված բլոգ: Երկար ժամանակ վայելում էի օֆլայն կյանքս, կրկին ապրում առանց ինտերնետի, վայելում մարդկանց, հարազատ մարդկանց շփումը: Այդ իսկ պատճառով գրեթե հեռու էի ժամանակակից ինտերնետ-տնից: Իհարկե, երբեմն մտնում էի ընկերներիս բլոգներն ու զգում նրանց ներկայությունն այդպես, քանզի այս 2 շաբաթվա մեջ նրանք հեռու էին ինձնից:
Նախնական բացատրությունս արդարացում չէր, այլ նախապատրաստումն այն բանի, ինչի մասին երկար ժամանակ էի ուզում գրել, բայց հետաձգում էի: Այսօր վերջապես որոշեցի գրել՝ թեկուզ բառերը չկարողանամ այնպես դասավորել, որ դրանք կարողանան զգացմունքներս ամբողջությամբ արտահայտել:
Խոսքս էներգիայի մասին է. այն հզորության, որոնք մարդիկ ճառագայթում են: Միանգամից ասեմ, որ չեմ ուզում գրել բացասական էներգիայով մարդկանց մասին. ես կարողացել եմ մաքրել այդպիսի մարդկանց իմ առօրյայից: Նրանք կան, իհարկե, երբեմն հանդիպում եմ այդպիսի մարդկանց, բայց փորձում եմ ես իմ դրականը նրանց տալ՝ իրենց բացասականը վերցնելու փոխարեն:
Շատ չփչացնեմ գրառումս բացասականով. մանավանդ, որ դրա մասին չէի էլ մտածում:
Արդեն գրեթե երկու տարի կամ մի քիչ ավելի կլինի, որ գիտակցում ու զգում եմ հաճելի մարդկանց փոխանցած էներգիան, լույսը: Ընկերներիս ժպիտը, բարի խոսքը, հարազատիս հետ գրկախառնությունը ինձ այնքան էներգիա են հաղորդում, որ կարող եմ ողջ օրը ոչինչ չուտել ու քաղց չզգալ, որ կարող եմ ունեցածս խնդիրները մոռանալ ու ժպտալ: Այդ էներգիան սկսեց կլանվել նաև վիրտուալ: Մի բան, որը ես երկար ժամանակ չէի ընդունում, մի բան, որն ինձ հասկացրեց, որ մարդիկ, լավ մարդիկ, երևում են ամեն տեղ, որ նրանք ազնիվ են, որ ժպտում են, որ հոգում են հարազատի մասին, որ ուշադիր են թեկուզ ինտերնետ կոչվածով, որ այդպես էլ նրանք կարող են իսկական լինել, որ կարող ես կարոտել նրանց:
Վերջին երկու շաբաթվա ընթացքում ստացա էներգիայի մե՜ծ պաշար հարազատներիս միջոցով: Նրանց երկար ներկայությունն ու սերը, նրանց խնդիրներին մասնակից լինելն անգամ, նրանց հետ շփումն առանց արդի տեխնոլոգիաների այնքա՜ն հաճելի էր, որ ես ուղղակի փայլում էի արևի պես, որ ինձնից հանգստություն, միաժամանակ՝ մե՜ծ ջերմություն էր ժայթքում:
Ջերմություն ես ստանում եմ նաև անծանոթի ջերմ հայացքից, ժպիտից, նաև քո՛ ժպիտից ու բարևից: Այո՛, դու օրս լցնում ես մանկությամբ, հոգիս գարունով ես լցնում, սիրտս՝ սիրով...
Մենք՝ անծանոթ ծանոթներս, ընդամենը մի ժպիտով կարողացանք մեր սրտերին պարգևել մի փոքր ավել լույս կամ էլ մի քիչ ավելի շատ: Չէ, շատ, քանզի ես էլ հո զգում եմ քեզ, դեմքիդ պայծառությունը:
Ի՜նչ լավ է, որ ես ունեմ ԱՐԵՎ-ՄԱՐԴԻԿ իմ կյանքում: Ես նրանց շա՜տ եմ սիրում... Նրանք երբեք չեն վառում, նրանք հաճելիորեն տաքացնում են, արբեցնում են իրենց սիրով...
ՍԻՐԵ՛Ք միմյանց, մարդիկ, ու ԺՊՏԱՑԵ՛Ք...
Հ.Գ. Գուցե մի քիչ երկար, մի քիչ անհետաքրքիր թվա գրածս, բայց շատ էի ուզում գրել: Իհարկե, շատ բան իսկապես չկարողացա բառերով արտահայտել, դրանք միայն զգում եմ, բայց համոզված եմ, մարդիկ, ովքեր սիրում են, կկարդան նաև չգրածս:

Saturday, February 18, 2012
Մեր ընկերները
Ողջույն: Երկար ժամանակ ուզում էի ինչ-որ բան գրել, բայց չէր գրվում: Նոր զգացի, որ ուզում եմ գրել կարևոր մարդկանց մասին՝ մեր հարազատ, թանկ ընկերների մասին:
Հաջողակ մարդը ո՞վ է: Մեկը, ով իր կյանքում հասել է շատ բարձունքների, ամեն հարցում բախտը նրան ժպտացել է: Էլի կարելի է թվարկել այն բնորոշիչ գծերը, որոնք մարդուն հաջողակ են կոչում: Բայց ցանկացա հատկապես շեշտել ընկերների առկայությունը մարդու կյանքում: Մարդիկ, ովքեր կարող են մարդուն թևեր տալ իրենց պարգևած էներգիայի շնորհիվ, ստիպել ժպտալ... Իսկ ո՞վ է ԸՆԿԵՐԸ:
Նա այն մարդն է, ով տխրում է դժբախտությունիցդ:
Նա այն է, ով ավելի է ուրախանում քո հաջողություններով, քան դու:
Նա այն է, ով երկար ճանապարհդ լուսավորում է իր ներկայությամբ:
Նա այն է, ով դժվարություններդ խաղի է վերածում ու խաղում քեզ հետ՝ մինչև հաղթանակ:
Նա այն է, ով չի կարող հանգիստ քնել, քանի դեռ գիտի, որ դու փոքր-ինչ տխուր ես:
Նա այն է, ով փոքր անակնկալով ժպիտդ է վերականգնում դեմքիդ, ավելին, նաև քրքիջդ է տարածում օդում:
Նա այն է, ով...
Հաջողակ է այն մարդը, ով կյանքում ունի իսկական ընկեր:
Ես ՀԱՋՈՂԱԿ եմ:
Ընկերությունն աշխատանք չէ... Ընկերներն էլ հանգստյան օրեր չունեն...

Friday, February 17, 2012
Ուզում եմ, որ...
Այժմ եսասիրական տրամադրություն է մոտս. ուզում եմ, շա՜տ եմ ուզում, որ ներկայիս հոգեվիճակը հավերժ մնա, ուզում եմ միշտ սիրեմ, ուզում եմ, որ միշտ ժպտաս ինձ, ուզում եմ...
Սիրում եմ ինձ այժմ... Պաշտում եմ աչքերս. նրանք աչքերիդ փայլն են տեսնում:
Ականջնե՞րս... իհարկե, նրանք էլ խանդելու կարիք չունեն. նրանց էլ եմ արդեն սիրում. ձայնդ են ինձ փոխանցում:
Սիրտս սովորականի պես իր գործը չի անում այսօր. որոշել է նաև աշխատանքի հետ վայելել իր կյանքը. երջանկությունից մանկան պես թրվռում է:
Ուզում եմ, որ կյանքի մեր ճանապարհները խաչվեն, ինչպես խաչվեցին սովորական մի օր մեր սովորական ճանապարհները: Ու թող որ պատահական հանդիպումը անհրաժեշտաբար հրաժեշտի չփոխարինվի:
Հ.Գ. Գուցե շատ բան եմ ուզում, բայց դե սիրտս ու հոգիս են պահանջում պահպանել իրենց երջանիկ պարը: Ես էլ ընդամենը բարձրախոսի դերն եմ կատարում:

Wednesday, February 15, 2012
Օրվա լավ սկիզբ
Բարև, մարդի՛կ:
Վերջին մի քանի օրերն ավելի շատ եմ բացասական մտքեր լսում կյանքի վերաբերյալ, քան երբևէ: Այդ իսկ պատճառով որոշեցի մի քանի տող գրել այն մասին, թե ինչպես եմ ես գրեթե միշտ հաջողացնում լինել ուրախ, ժպիտով ու գոհ կյանքից:
Ձմեռ է, ցուրտ: Մեր օրգանիզմն ամեն ինչ անում է, որ դիմանա ցրտին: Իհարկե, ցանկանում ենք ավելի շատ քնել, ավելի պասիվ ենք դառնում, քան կանք, վատ եղանակը հաճախ փչացնում է մեր պլանները ինչ-որ տեղ գնալու: Չեմ թվարկի այն ողջ անախոռժությունները, որոնք երբեմն ձմեռը մեզ մատուցում է: Ցանկանում եմ ավելի կենտրոնանանք տրամադրության անկման վրա:
Ի՞նչ է կատարվում մարդկանց մեծամասնության հետ ձմռանը: Նրանք ավելի շատ են ունենում տրամադրության անկում, քան մնացած եղանակներին: Ի միջի այլոց, այդ անկումն անառիթ է լինում ընդհանուր առմամբ: Մի օր, երկու օր... ու ի՞նչ, ընկճախտը (դեպրեսսիա) պատրաստ է: Սկսում ենք խուսափել շփումից, նույնիսկ ընկերների, ամենամոտ մարդկանց հետ շփումից, չենք ցանկանում աշխատել, ուտել: Միակ ցանկությունը քնելն է ու մարդկանց չտեսնելը: Շատերը նույնիսկ սկսում են ատել <մարդկությանը>. էլի առանց առիթի: Դե, այսպիսի իրավիճակը առանց հսկողության թողնելը բավականին վտանգավոր է. կհասցնի խելագարության:
Ինչ եմ ես անում այն հազվադեպ դեպքերում, երբ հայտնվում եմ նման փաստի առաջ:
1. Առաջին հերթին մտքերս եմ <լվանում> ամեն բացասական աղբից: Սկզից դժվար է, հետո արդեն բավականին հեշտ է լինում: Այո՛, ստիպում եմ ինձ միայն դրականը մտածել, տեսնել իմ կյանքի ամեն լավը:
Կասեք, թե դու չունե՞ք բավարար լավ բաներ, որոնք ստիպեն կյանքին լավ կողմից նայել: Կներեք, բայց չեմ համաձայնի ձեզ հետ: Ունե՛ք, այն էլ շատ ունեք: Օրինակ, կասեք, որ չեք հասցնում բավարար քնել, քանզի աշխատում եք և ստիպվա՞ծ եք առավոտյան շուտ արթնանալ: Իսկ մտածել եք այն մասին, եթե հանկարծ չաշխատեիք, ի"նչ կլիներ:
Կամ, օրինակ, երթուղայինն ուշացավ, տեղ չկա՞ նստելու, հոգնո՞ւմ ես քայլել. իսկ մտածել ես այն հաշմանդամի մասին, ով կերազեր գեթ կանգնելու մասին, էլ չասեմ քայլելու: Չշարունակեմ տխուր փաստերս... Մտածե՛ք ԴՐԱԿԱՆ:
2. Ժպտացե՛ք: Առավոտյան բացեցիք աչքերը, ժպտացե՛ք: Անկախ նրանից, թե ժամը քանիսին եք արթնացել: Ուրախ եղեք, որ այսօրն էլ է ձերը լինելու, որ կյանքը ձեզ մի օր էլ է պարգևել շնչելու, արարելու համար:
3. Բացե՛ք պատուհանն ու շնչե՜ք առավոտյան թարմ օդը (թեկուզ ձմեռային մի քիչ սառը օդը): Այն թարմացնում և զգաստ է դարձնում:
4. Քաշե՛ք վարագույրներն ու լուսավորե՛ք ձեր սենյակը: Թո՛ղ արևի ճառագայթները թափանցեն պատուհանից ներս ու գրկեն Ձեզ:
5. Նախաճաշե՛ք անպայման: Մեր օրգանիզմին նյութ է պետք այրելու համար, որ կարողանա անհրաժեշտ էներգիան տրամադրի: Սկսենք հումքի մատակարարումը հենց սկզբից:
6. Ամեն բան, որ անում եք, արե՛ք հաճույքով: Նույնիսկ այն, ինչ մի փոքր ստիպված եք անում, արե՛ք հաճույքով: Մտածեք, որ այլ տարբերակ չկա, միևնույն է պետք է անեք, ուրեմն ինչո՞ւ ոչ հաճույքով անել: Համ էլ ընթացքում կարող է մտափոխվեք ու լրիվ այլ վերաբերմունք ունենաք տվյալ խնդրի շուրջ:
7. Ժպտացե՛ք նաև անծանոթ անցորդներին: Չէ՛, գիժ չեմ, ձեզ էլ ձեռք չե՛մ առնում: Ուղղակի փորձե՛ք: Կտեսնեք, որ նույն պատասխանն եք ստանալու: Ավելին, նաև այնքան դրական էներգիա, որ կարող եք անգամ չքաղցել օրվա ընթացքում:
8. Ճաշե՛ք, ընթրե՛ք անպայման: Ցանկալի է օրվա ընթացքում ցիտրուսային մրգեր օգտագործել նաև: Տրամադրություն ու դիմադրողականություն են բարձրացնում:
9. Փորձեք օրվա ընթացքում ժամանակ գտնել ընկերների հետ հանդիպման համար:
Շատ զբաղված եք: Լավ, գոնե շաբաթվա մեջ երկու-երեք օր, թեկուզ շատ կարճ ժամանակով: Կրկին էներգիայի մեծ պաշար:
10. Բարի եղեք շրջապատի հետ՝ ծանոթ կամ անծանոթ: Հնարավորության դեպքում օգնեք դրա կարիքն ունեցող մարդկանց, եղեք բարյացակամ: Դա արեք ոչ թե միայն նրանց համար, այլ ձեր: Այնքան երջանիկ կզգաք ձեզ, երբ օգնեք, օրինակ, սայթաքող տատիկին անցնել փողոցը և արդյունքում ստանալ նրա օրհնանքը:
11. Արթնացեք շուտ (7:30-ին կամ գոնե 8-ին): Սա վերջում գրեցի, որպեսզի մինչ այս տրամադրվեիք, թե որքան բան եք ունենում անելու, իսկ ժամանակը չի հերիքում: Այդ իսկ պատճառով առաջարկում եմ վաղ արթնանալ: Այդ դեպքում այնպիսի տպավորություն է, թե ավելի երկար ես ապրում:
Հ.Գ. Ահա թվարկեցի մի քանի պարզ բաներ, որոնք իմ օրը դարձնում են արևոտ, ինձ՝ կենսուրախ, ընկերներիս էլ զարմացած (թե ինչպես եմ միշտ գոհ կյանքից):
Հավանաբար դեռ կշարունակեմ այս թեման, բայց ոչ այսօր:
Հիմա գնամ քնելու: Առողջ քունը շա՜տ կարևոր է:

Sunday, February 12, 2012
Հազար ու մի գործ և ԴՈՒ
Կիրակի էր. հանգստյան օր, շաբաթվա կիսատ մնացած գործերի ավարտման օր:
Ինձ համար բացի կիսատ գործերից նաև նոր նախաձեռնությունների օր, սկսող շաբաթվա պլանավորում:
Այս կիրակին այդպես չէր, մի քիչ տարբեր, մի քիչ սովորական:
Իմ բազում գործերին խառնվել էին քո մասին մտքերը, կարոտիս ելևէջները, ձմեռային սառության մեջ ձեռքերիդ ջերմությանը ձգտող ձեռներիս նվվոցն ու ժպիտս:
Գործերիս մի մասը մնաց՝ չնայած դեռ կանեմ հաստատ:
Բայց այսօր ԴՈՒ էիր իմ օրը, իմ գործերը, իմ ժպիտը:
Հ.Գ. Հուսով եմ մի քանի տող գրելուց հետո կկարողանամ վերջապես անցնել ինքնազարգացման գործին:
Դե, իհարկե կիտրոնով տաք թեյ խմելուց հետո: Չնայած, հիմա հիվանդ մնալը մի քիչ հաճելի է. հոգատարությունդ հաճելի է: :)

Thursday, February 9, 2012
Wednesday, February 8, 2012
Չգիտեմ...
Բարև, իմ լուռ ու համբերատար ընկեր:
Այսօր կրկին որոշեցի քեզ հանձնել ներաշխարհս. մարդիկ չէին հասկանա, ես էլ իրականում ինձ չեմ հասկանում:
Է՜հ, ուզում եմ գրեմ, բայց փաստորեն չի ստացվում գրել այն, ինչ զգում եմ, արտահայտել սրտիս զարկերի արագ աշխատանքի առիթը:
Դու գիժ ես, իմ գիժն ես: Ի սկզբանե այդպես է եղել, կարծել եմ գիժ ես, այնինչ...
Ուրիշ ես, լավն ես, մի քիչ վատը, երևի, բայց... չէ է, լավն ես շատ:
Ե՞ս... ես սովորական եմ. սովորական եմ բոլորի համար: Բայց...
Չէ, անսովոր եմ, ուրիշ եմ քո աչքերով: Քո աչքերով ես ինձ այնքա՜ն եմ սիրում: Գիտե՞ս, երբ նայում եմ աչքերիդ, երբ տեսնում եմ ինձ նայող հայացքդ, ինձ արքայադուստր եմ զգում, աշխարհի ամենասիրունն ու ամենա-ամենան եմ դառնում ես:
Կարմրում եմ: Ամաչում եմ, քանզի հայացքդ մատնում է մեզ:
Ձմեռային այս սառը օրը, այս ձյունառատ ճանապարհներն անգամ այնքան հաճելի են ինձ, քանզի այդպես զգացի հոգատարությունդ:
Ձեռնոցնե՞րս... չէ, չեմ ուզում. մատներդ շա՜տ ավելի ջերմ են:
Տան մուտքի լո՞ւյսը. ես այն չեմ միացնի, որ դու էլի լուսավորես մի քանի աստիճան ունեցող ճանապարհս:
Չգիտեմ... Դեռ չեմ որոշել ինչ անվանեմ այս զգացումս. գժասե՞ր... երևի...
Հ.Գ. Գրեցի մի փոքր, քանզի ներսս եռում էր, քանզի գժությունս շատ էր արտահայտվում, քանզի անառիթ ժպտում եմ (առիթ կա, բայց կողքիններս չգիտեն): Գրեցի, բայց կջնջվի գուցե այս գրառումը, քանզի շուտով, շատ շուտով, գուցե հենց վաղը ամեն ինչ փոխվի...
Ուրիշ եմ այսօր, հաջողակ, որ գիտեմ ԳԺԻՆ, երջանիկ եմ, լավն եմ, սիրում եմ ինձ... հայացքդ է մեղավոր...
Այսօր կրկին որոշեցի քեզ հանձնել ներաշխարհս. մարդիկ չէին հասկանա, ես էլ իրականում ինձ չեմ հասկանում:Է՜հ, ուզում եմ գրեմ, բայց փաստորեն չի ստացվում գրել այն, ինչ զգում եմ, արտահայտել սրտիս զարկերի արագ աշխատանքի առիթը:
Դու գիժ ես, իմ գիժն ես: Ի սկզբանե այդպես է եղել, կարծել եմ գիժ ես, այնինչ...
Ուրիշ ես, լավն ես, մի քիչ վատը, երևի, բայց... չէ է, լավն ես շատ:
Ե՞ս... ես սովորական եմ. սովորական եմ բոլորի համար: Բայց...
Չէ, անսովոր եմ, ուրիշ եմ քո աչքերով: Քո աչքերով ես ինձ այնքա՜ն եմ սիրում: Գիտե՞ս, երբ նայում եմ աչքերիդ, երբ տեսնում եմ ինձ նայող հայացքդ, ինձ արքայադուստր եմ զգում, աշխարհի ամենասիրունն ու ամենա-ամենան եմ դառնում ես:
Կարմրում եմ: Ամաչում եմ, քանզի հայացքդ մատնում է մեզ:
Ձմեռային այս սառը օրը, այս ձյունառատ ճանապարհներն անգամ այնքան հաճելի են ինձ, քանզի այդպես զգացի հոգատարությունդ:Ձեռնոցնե՞րս... չէ, չեմ ուզում. մատներդ շա՜տ ավելի ջերմ են:
Տան մուտքի լո՞ւյսը. ես այն չեմ միացնի, որ դու էլի լուսավորես մի քանի աստիճան ունեցող ճանապարհս:Չգիտեմ... Դեռ չեմ որոշել ինչ անվանեմ այս զգացումս. գժասե՞ր... երևի...
Հ.Գ. Գրեցի մի փոքր, քանզի ներսս եռում էր, քանզի գժությունս շատ էր արտահայտվում, քանզի անառիթ ժպտում եմ (առիթ կա, բայց կողքիններս չգիտեն): Գրեցի, բայց կջնջվի գուցե այս գրառումը, քանզի շուտով, շատ շուտով, գուցե հենց վաղը ամեն ինչ փոխվի...
Ուրիշ եմ այսօր, հաջողակ, որ գիտեմ ԳԺԻՆ, երջանիկ եմ, լավն եմ, սիրում եմ ինձ... հայացքդ է մեղավոր...
Monday, January 30, 2012
Սևակագիժ :)
Բարի նոր օր...
Կասե՞ք քնելու ժամ է. գիտեմ, բայց որոշեցի քնելուց առաջ Սևակի բանաստեղծություններից որևէ մեկին հանձնել բլոգիս. թող սովորի սրբություններ պահել, թող իմանա, որ ես՝ սևակագիժս, իրեն վստահում եմ շատ՝ ոչինչ, որ դեռ փոքր է (երեխային բարուրից են դաստիարակում):

ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍԻ ԳԼԽԱՎՈՐԸ
Բավակա՜ն է,
Հանեցե՛ք ձեր դիմակները:
Հանեցե՛ք,
Որ քամու ձեռքով
Ձեզ կարոտած օդն ապտակի
Ձեր իսկական դեմքը տխեղծ,
Եվ շող-շաղափն արեգակի
Սրսկումի նման ծակի
Ընդարմացած ձեր դեմքը խեղճ,
Որի ծանոթ նմանությամբ են հորինված
(Մի՛ մոռացեք) աստվածները (մի՛ մոռացեք)...
Ամաչեցե՛ք աստվաքներից
Եվ հանեցե՛ք դիմակներըդ,
Բավակա՛ն է:
Ես չեմ կարող նշել ճշտված թվականը
Եվ ժամանակը ճշգըրիտ.
Բայցևայնպես այս հանդեսը,
Որ սկսվել է շա՛տ վաղուց,
Ավարտի է հասնում արդեն...
Բարոյական այն պարապը,
Որ շատ վաղուց
Ամենքիս մեջ հորանջում էր
Կարծես անչար ու անվնաս,
Հիմա արդեն չարչարում է ու տանջում է՝
Վերածվելով մի անհատնում զկրտոցի...
Եվ թույն-փոշին ա՛յն խարտոցի,
Որ բանում է գիշեր ու զօր,
Բանում ինքնին ու ինքնավար,
Նո՛ւյն թույն փոշին հետզհետե
Ամե՜ն ինչի վրա թառում,
Խառնըվում է ամ՜ն ինչի՝
Հացի՛,
Երգի՛,
Մտքի՛,
Շնչի՛:
Եվ խարտվածքի հոտ կփչի
Շուտով արդեն ամե՜ն ինչից՝
Հացի՛ց,
Երգի՛ց,
Մտքի՛ց,
Շնչի՛ց...
Հանեցե՛ք ձեր դիմակները,
Որ գեթ մի քիչ դյուրին շնչե՜լ կարողանաք...
Ինքնե՜րդ ասեք.
Բավական չէ՞
Դուք ձեզանից ձեզ գողանաք
Եվ տեղն ուրիշ մեկին դնեք ձեր փոխանակ:
Բայց չափազանց ճշտապահ է արեգակը.
Երբ որոշյալ ժամը հասնի՝ կլուսանա:
Ձեր արթնացումն այնժամ արդեն
Կնմանվի մի պայթյունի՜,
Մի պայթյունի՛,
Ձե՜զ եմ ասում,
Որից հետո
Լռությունն ու Փոշին պիտի գոտեմարտեն
Չգոյության գահի համար...
Ինչ-որ բանի
Ինքը աշխարհն է սպասում,
Ինչպես մի օր, չիմանալով,
Սուսաննան էր մերկ սպասում... ծերուկներին...
Իսկ դուք եկեք մի՛ սպասեք,
Հանեցե՛ք ձեր դիմակները,
Ճանաչեցե՛ք ինքներըդ ձեզ
Վերջի՜ն անգամ,
Վերջի՜ց առաջ...
Պարն ավարտվել
Ու խաղն արդեն վերջանում է:
Հանեցե՛ք ձեր դիմակները,
Ուշացումի ամե՜ն պահից
Իմ վիճակը
Ձեր փոխարեն լրջանում է,
Որովհետև ինձ է տրված, դժբախտաբար,
Հիշեցնելու ձեզ վերստին ու վերջապես,
Որ ուշացած արթնացումը
Կնմանվի մի պայթյունի՜,
Որից հետո
Լռությունն ու Փոշին պիտի գոտեմարտեն
Չգոյության գահի համար...
Դուք առայժըմ դեռ լսում եք,
Ուստի նաև ի՛նձ լսեցեք
Ու հանեցե՛ք դիմակներըդ.
Արդեն խաղը վերջացա՜ծ է...
Իսկ եթե դեռ պիտի խաղաք,
Է՜հ, խաղացե՛ք, խնդրե՜մ, ինչքան սրտներդ ուզի.
Խաղ խաղացեք ինքներըդ ձեզ ու իրար հետ,
Բայց... առանց ինձ:
Ես այլևըս չեմ մասնակցում
Ո՛չ թե խաղին,
Այլ մինչև իսկ և մատաղի՜ն,
Թե մորթվողը
Մարդկայնություն-մարդությունն է...
Ու ես արդեն ո՛չ բողոքում,
Ո՛չ ողոքում,
Ո՛չ էլ կոկորդս եմ կեղեքում:
Ինչի՞ համար
Կամ ո՞ւմ:
Հիմա
Ես ջանում եմ լոկ... չլինե՛լ՝
Ամբողջովին դառնալ... դիմա՜կ:

Լիցքավորեք ՍԵՐԸ...
ՈՂՋՈՒՅՆ!!!
Ուղղակի շա՜տ ուզեցի, որ այս երգի բառերը ոչ մի սիրող էակի շուրթերից չարտասանվեն:
Եթե ՍԵՐ եք զգացել, ապա մի թողեք, որ այն ժամանակի ընթացքում մարի. ջրեք նրան, սնեք նրան, գուրգուրեք: Մի մոռացեք, խնդրում եմ, դա անել ամեն օր, ամեն հարմար պահի, մի մոռացե՛ք, ինչպես չեք մոռանում լիացքորման միացնել ձեր բջջային հեռախոսը, որ հետո վայելեք սոց. ցանցերի չաթերը:
Ի՞նչ, մոռացաք այսօր լիցքավորել: Ասեմ ոչի՞նչ, վաղը կանես: Ասե՞մ... Բայց վախենամ էլի մոռանաս, մի օր էլ, մյուս օրն էլ... Ա՜խ, այդ ՍԵՐը, հեչ նման չէ հեռախոսին. չես ուզում խոսալ, ալարում ես վեր կենալ ու միացնել լիցքավորման լարին, ոչինչ, հետո կանես. բան չես կորցնում դրանից, իսկ այ ՍԵՐը չի լիցքավորվում նախորդ օրերի փոխարեն, հաճախ չի լրացվում բաց թողնվածը. նրանով հոսանք պետք է անցնի՝ թեկուզ շա՜տ փոքր՝ մկԱ-ի չափ, այլապես...
Չուզեցի շարունակեմ, քանզի հետո պետք է ներկայացնեի, թե որքա՜ն թշվառ է դառնում մարդ առանց սիրո: Իսկ սերն այն շարժիչ ուժն է, որ արյուն է մատակարարում մեր օրգանիզմին, որ շարժում է մեր մկանները, որ արթնացնում է մեր ախորժակը (սիրելի մարդկանց հետ նկատե՞լ եք ինչ ախորժակով եք ուտում, նկատե՞լ եք, որ ուտելը միայն ստամոքսին նվեր չի արվում այդ դեպքում), որ դարձնում է մեզ ուժեղ (սիրում ենք, պետք է ուժեղ լինենք, որ մեր սիրելիներին հանկարծ նեղացնող չլինի, որ միշտ պահապան լինենք նրանց)...
Հ.Գ. Սիրո բոլոր տեսակներն էլ ապրեցնում են, գարուն են նվիրում մեր սրտերին...
ՍԻՐԵ՛Ք, ՄԱՐԴԻ՛Կ... ու կապրեք երկար ու երջանիկ :)

Friday, January 27, 2012
Ծաղրածու... Լացող հոգի...
Ողջույն...
Արդեն հունվարի 28-ն է՝ հայոց բանակի 20 ամյակը: Բայց դեռ չեմ ուզում շնորհավորել ազգիս, ինձ. կանեմ դա լավ տրամադրությամբ. համոզված եմ, որ առավոտյան տրամադրությունս ոչինչ չի իջացնի:
Իմ ծիծաղն էլ եկավ իմ հույսերից ու վստահ որոշումներից: Բայց դե ո՞վ է ինձ արգելում երազել, հույսով ու հավատով ապրել: Իհարկե, կան մարդիկ, այն էլ հարազատ, շատ մտերիմ մարդիկ. մարդիկ, որոնց պատճառած փոքր ցավն անգամ կարող է մահացու թվալ, բայց դե...
ԳԻԺ եմ ես... երևի... ո՞վ է ինձ պես սիրում կյանքը, նույնիսկ, երբ նեղացած է կյանքից, աշխարհից, ո՞վ է իր սրտին ստիպում մոռանալ սեփական վիրավորվածությունն ու մխիթարել վիրավորողին:
Ի՞նչ անեմ, այդպես է ստացվել, չեմ կարողանում ապրել, երբ շրջապատումս տխուր մարդ կա: Առնում եմ նրանց տխրությունն ու անվճար տալիս իմ ուրախությունն: Դրանից է երևի, որ երբեմն սիրտս չի դիմանում ցավին, որ հոգիս մրսում է ջեռուցվող տանը, որ օրգանիզմիս ջրային մասը արցունքների տեսքով դուրս է հորդում:
Կգա ՎԱՂԸ: Դեմքիս ժպիտ անպայման կտեսնեք, խոստանում եմ...
Իսկ սի՞րտս... այն ստիպված կլինի ձևացնել, թե ուրախ է, մինչև վերջնական նորից չզգա երջանկություն...
Այսպես էլ է պատահում, երբ դեմքդ ԺՊՏՈՒՄ է, իսկ հոգիդ՝ ԼԱԼԻՍ... ասես ԾԱՂՐԱԾՈՒ ես...
Հ.Գ. Ամենասիրածս նկարներից. Պիկասո:
Ինձ նման է չէ՞ :)
Արդեն հունվարի 28-ն է՝ հայոց բանակի 20 ամյակը: Բայց դեռ չեմ ուզում շնորհավորել ազգիս, ինձ. կանեմ դա լավ տրամադրությամբ. համոզված եմ, որ առավոտյան տրամադրությունս ոչինչ չի իջացնի:
Իմ ծիծաղն էլ եկավ իմ հույսերից ու վստահ որոշումներից: Բայց դե ո՞վ է ինձ արգելում երազել, հույսով ու հավատով ապրել: Իհարկե, կան մարդիկ, այն էլ հարազատ, շատ մտերիմ մարդիկ. մարդիկ, որոնց պատճառած փոքր ցավն անգամ կարող է մահացու թվալ, բայց դե...
ԳԻԺ եմ ես... երևի... ո՞վ է ինձ պես սիրում կյանքը, նույնիսկ, երբ նեղացած է կյանքից, աշխարհից, ո՞վ է իր սրտին ստիպում մոռանալ սեփական վիրավորվածությունն ու մխիթարել վիրավորողին:
Ի՞նչ անեմ, այդպես է ստացվել, չեմ կարողանում ապրել, երբ շրջապատումս տխուր մարդ կա: Առնում եմ նրանց տխրությունն ու անվճար տալիս իմ ուրախությունն: Դրանից է երևի, որ երբեմն սիրտս չի դիմանում ցավին, որ հոգիս մրսում է ջեռուցվող տանը, որ օրգանիզմիս ջրային մասը արցունքների տեսքով դուրս է հորդում:Կգա ՎԱՂԸ: Դեմքիս ժպիտ անպայման կտեսնեք, խոստանում եմ...
Իսկ սի՞րտս... այն ստիպված կլինի ձևացնել, թե ուրախ է, մինչև վերջնական նորից չզգա երջանկություն...
Այսպես էլ է պատահում, երբ դեմքդ ԺՊՏՈՒՄ է, իսկ հոգիդ՝ ԼԱԼԻՍ... ասես ԾԱՂՐԱԾՈՒ ես...
Հ.Գ. Ամենասիրածս նկարներից. Պիկասո:
Ինձ նման է չէ՞ :)
Labels:
Լացող հոգի,
Ծաղրածու,
Հավատ,
Հոգու կրկես,
Միայնություն
Կրկին բարև. կներեք
Բարև...
Միայնությունս կիսող միակ իմ ընկեր, իմ բլոգ:
Կներես, որ դու ես արցունքներիս ականատեսն ու սառը մատներիս հետ շփվող ստեղնաշարիս ընկերը: Մի քիչ անկեղծանամ երևի: Գիտե՞ս, մտածում եմ երևի անունդ սխալ եմ ընտրել, կներես: Հա, հաջողակ եմ երևի, գոհ եմ կյանքից, բայց խոստովանեմ, որ իրականում ես այդպես եմ ցանկացել լինել. ինչ-որ տեղ ստացվել է, ինչ-որ տեղ էլ կյանքը ցույց է տվել, որ ինքն է իշխողը: Բայց միևնույն է, ես կյանքի հարվածներն էլ ընդունել եմ որպես մի կոփող դաս ու շնորհակալ եմ եղել, մտածել եմ, որ կարող էր ավելի վատը լիներ:
Բայց... այսօր... հիմա... գոնե անկեղծ լինեմ ինձ հետ ու խոստովանեմ, որ ատում եմ միայնությունը, որ կեսգիշերին ուզում եմ քայլել, ուզում եմ թաց մայթերին թողնել արցունքներս, ցավս, միայնությունս տալ քամուն, որ տանի հեռու-հեռու. ՄԱՐԴՈՒՑ հեռու: Այն ամենավատ թույնից էլ վատ է. սպանում է ոչ միանգամից, տանջում է հոգիդ, քրքրում ներաշխարհդ: Արգելվում է ԱՆՀԱՄԲԵՐ մարդկանց: Օգտագործելուց առաջ խորհրդակցել ՄԱՀՎԱՆ հետ: Սա էլ այսօրվաս իրականությունը:
Էհ, մարդիկ, դուք տալիս եք թևեր, միևնույն ժամանակ էլ կտրում ոտքեր՝ հնարավորություն չտալով անգամ քայլել. ուր է թե թռչել...

Saturday, January 21, 2012
Միայնությունն էլ երբեմն անհրաժեշտ է, բայց...
Բարև...
Ի՜նչ լավ է, որ կա այս բառը: Ուզում եմ ինչ-որ բան գրել, բայց չգիտեմ ինչ, ինչ բառերով արտահայատվեմ: Դե, բարևն էլ ինձ փրկում է: Սկիզբը կա, բարի սկիզբը: Իսկ ի՞նչ է ուրիշ պետք հաջողակ լինելու համար. իհարկե լավ նախատրամադրվածություն, բարի մտքեր ու հավատ:
Է՜, չի ստացվում գրելս. տխուր եմ մի տեսակ այսօր: Լավ է գնամ տխրությունս վայելեմ, հետո քնեցնեմ նրան ու ուրախ առավոտով շարունակեմ իմ ուրախ կյանքը:
Դե, մեկ անգամ էլ կլսեմ ներքոնշյալն ու կգնամ: Լավ մնացեք ու սիրեք զմիմիանս :)

Friday, January 20, 2012
Մտքերի շաբաթօրյակ
Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ...
Կամ նաև հիմա, այսպիսին եմ, ի՞նչ արած. մի քիչ լուրջ եմ, մի քիչ <ջրիկ>, մի քիչ ազատ: Իմ խմորն էլ այդպես է հունցվել, հետո ժամանակի ընթացքում մի քիչ հասունացել է, որոշել է շատ չպնդանա: Դե, հետո որոշել է մի քիչ էլ շաքարավազ պահանջի կյանքից. քաղցր յանի շատ չէի սիրում, բայց դե, ժամանակը փոխեց: Դե, խմոր է, պահանջեց, կյանքն էլ հո ժլատ չէր լինելու, տվեց: Տվեց շաքարավազի հատիկներ, որոնք ես ընկալեցի որպես շաքարի կտոր: Երբեմն էլ կյանքը անտրամադիր էր լինում, հավես չէր ունենում նաև իր խմորիկներին մի քանի հատիկ շաքարավազի արժանացնել, ես էլ այդ դեպքում ինքս էի <պոկում> դրանք նրանից: Դրա համար էլ հաճախ սովորական մարդկանց աչքին մի քիչ տարօրինակ կարող եմ երևալ կամ <ոչ հայ>, ով սովոր է ամեն ինչից բողոքել:
Ինչ որ շատ երկարացրի :)
Իսկ ինչպիսի՞ն եմ ես քեզ հանդիպելուց: Ուրիշ, շա՜տ ուրիշ. լուրջ եմ՝ անառիթ, լուռ, իսկ եթե խոսում էլ եմ, ապա կցկտուր, ասես այն արագախոսը չլինեմ:
Բա՞ այտերս. կարմրաթուշիկ եմ:
Աչքե՞րս. փայլում են, տոնածառի լույսեր են իրենց զգում ու պայծառացնում իրենց տիրոջը:
Սի՞րտս... ա՜խ, իմ խեղճ սիրտը. քեզ տեսնելուց հավանաբար զարկում է լույսի արագությամբ:
Չեմ սիրում ինձ, երբ քեզ եմ տեսնում՝ այդ իմ վառվող այտերը, իմ կցկտուր խոսքը, իմ լրջությունը, իմ խանդը, երբ ուրիշի հետ ես խոսում նույնիսկ:
Սիրում եմ նաև ինձ այդ պահերին. ախր քեզ եմ տեսնում կողքիս, քեզ եմ լսում, ուշադիր հայացքդ եմ զգում իմ վրա, չասված խոսքերդ եմ լսում:
Էխ, էլի քաոս է տիրում: Մի օր անհրաժեշտ է վերջապես մտքերի շաբաթօրյակ անել:

Մտքերի շաբաթօրյակ,
Մտքերս,
Ուրիշ Ես,
Սիրում եմ
Thursday, January 19, 2012
Շնորհավոր, Մարիամ
Բարև...
Այլ բան էի ուզում գրել, բայց միանգամից մտքերս այլ ուղղղությամբ գնացին. դեպի մի շա՜տ լավ մարդու ուղղությամբ: Մի մարդ, ով իսկական ընկեր է, մի մարդ, ով անկեղծ է այս փոշոտ աշխարհում, ով իսկական քույր է, մոր պես է նաև՝ անհրաժեշտ պահերին:
Նա այպիսին է, կարծես նման է բոլորին, բայց նաև ուրիշ է, նրա յուրահատուկ հոգին պետք է տեսնել, պետք է կարողանալ արժանանալ նրա ընկերությանը և նրա անակնկալները քեզ ուղղակի երջանիկ բաղում վայրկյաններ կպարգևեն:
Այսօր նրա ծննդյան տարեդարձն է: Շնորհավո~ր, Մարիամ ջան: Քեզ ցանկանում եմ միայն իսկական երջանկություն, այպիսին, որ առիթ չունենաս կասկածելու երջանկությանդ վրա, դե, մնացած ստանդարտ բարեմաղթանքներն էլ միշտ կա:
Հ.Գ. Նա յուրահատուկ շոկոլադներ է սիրում. ուրեմն նաև շոկոլադային քաղցր կյանք քեզ, իմ շատ սիրելի Մարիամ: :*

Wednesday, January 11, 2012
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Բարև 2012 :) Այս տարվա առաջին գրառումս է ու բավականին լավ օր: Այսօր շնորհակալության միջազգային օրն է: Այս տոնը հռչակվել է ՅՈՒՆԵՍԿՈ-ի և ՄԱԿ-ի կողմից: Չնայած եթե հռչակված էլ չլիներ, կարծում եմ մենք ամբողջ տարին կնվիրեինք նրան :) Դե ինչ, ես էլ, քանի համաշխարհային է առիթը, կիսվեմ շնորհակալություններովս, որոնք հաճախ չեմ բարձրաձայնում:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Երկիր մոլորակին, որ կա, որ դիմանում է մեր՝ մարդկանց անարգել վայրագություններին ու դեռ պահում է մեզ իր վրա:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ արևին, որ ինձ արթնացնում է իր շողերով. չեմ սիրում մռայլ առավոտները:

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ երկուշաբթի օրերին, որոնք ինձ նոր բան սկսելու հնարավորություն են տալիս ամեն շաբաթ. լավ չի, բայց հաճախ նոր բան սկսելս թողնում եմ շաբաթվա սկզբին:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Նոր տարվան, որ երազելու, հրաշքներին հավատալու հույս է ներշնչում:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ընտանիքիս, որ ինձ հետ են, որ այդքան լավն են, որ ապրեցնում են ինձ դժվար պահերին:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ի վերջո ինձ. այո՛, ինձ, որ այսպիսին եմ, որ կարողանում եմ տեսնել լավը, զգալ երջանկություն փոքրիկ անակնկալից, սիրել, ժպտալ մարդկանց, որ կարողացել եմ ունենալ լավ ընկերներ, որ տեսել եմ նրանց մեջ այն հզոր էներգիան, այն բացառիկ դերը, որ միայն նրանք ունեն երկրիս վրա, անհատականությունն եմ հաճախ տեսել: Կասեք ինքնագովազդ է, կասեք ընկերներս են լավ մարդիկ, ես ինչ կապ ունեմ. ճիշտ եք, նրանք շա՜տ լավն են. բոլորն էլ լավն են, պետք է միայն տեսնել, պրպտալ ու գտնել այդ լավը:
Իսկ ես երկար ժամանակ այսպիսին չէի. ինձ համար սովորական էր արևն էլ, կյանքն էլ, մարդկանց ժպիտն էլ, ընկերներն էլ: Ժամանակի ընթացքում միայն գնահատեցի յուրաքանչյուր ապրածս օրը: Ուրեմն.
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԺԱՄԱՆԱԿԻՆ...
Հ.Գ. Մի քիչ եսասերիրությունս էլ ի ցույց դրեցի, բայց դե անկեղծ է պետք լինել, առաջին հերթին ինքդ քո առաջ:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ մարդիկ, որ դուք կաք. առանց ձեզ ես ոչինչ եմ:
Subscribe to:
Posts (Atom)