Saturday, February 18, 2012

Մեր ընկերները

Ողջույն: Երկար ժամանակ ուզում էի ինչ-որ բան գրել, բայց չէր գրվում: Նոր զգացի, որ ուզում եմ գրել կարևոր մարդկանց մասին՝ մեր հարազատ, թանկ ընկերների մասին:
Հաջողակ մարդը ո՞վ է: Մեկը, ով իր կյանքում հասել է շատ բարձունքների, ամեն հարցում բախտը նրան ժպտացել է: Էլի կարելի է թվարկել այն բնորոշիչ գծերը, որոնք մարդուն հաջողակ են կոչում: Բայց ցանկացա հատկապես շեշտել ընկերների առկայությունը մարդու կյանքում: Մարդիկ, ովքեր կարող են մարդուն թևեր տալ իրենց պարգևած էներգիայի շնորհիվ, ստիպել ժպտալ... Իսկ ո՞վ է ԸՆԿԵՐԸ:
Նա այն մարդն է, ով տխրում է դժբախտությունիցդ:
Նա այն է, ով ավելի է ուրախանում քո հաջողություններով, քան դու:
Նա այն է, ով երկար ճանապարհդ լուսավորում է իր ներկայությամբ:
Նա այն է, ով դժվարություններդ խաղի է վերածում ու խաղում քեզ հետ՝ մինչև հաղթանակ:
Նա այն է, ով չի կարող հանգիստ քնել, քանի դեռ գիտի, որ դու փոքր-ինչ տխուր ես:
Նա այն է, ով փոքր անակնկալով ժպիտդ է վերականգնում դեմքիդ, ավելին, նաև քրքիջդ է տարածում օդում:
Նա այն է, ով...
Հաջողակ է այն մարդը, ով կյանքում ունի իսկական ընկեր:
Ես ՀԱՋՈՂԱԿ եմ:
Ընկերությունն աշխատանք չէ... Ընկերներն էլ հանգստյան օրեր չունեն...

No comments:

Post a Comment