Ընթերցող ջան, Բլոգ իմ սիրելի, քանի որ մտավախություն ունեի, որ այս տարի այլևս չեմ կարողանա ձեզ գրել, որոշեցի այսօր գրել:
Շնորհավոր բոլորիս գալիք Նոր տարին և Սուրբ ծնունդը...
Ցանկանում եմ...
Ի՞նչ գրեմ, որ հենց յուրաքանչյուրիդ ուզածը լինի, սրտի այն տաքուկ անկյունում պահված ցանկությունը լինի, որն ուզում է, երազում է ի կատար ածվել:
Ես էլ որոշեցի բազմակետեր դնել՝ պայմանով, որ յուրաքանչյուրդ իր համար անպայման կլրացնի:
Հ.Գ. Ես էլ ցանկանում եմ, որ Ձմեռ պապը հարազատներիս, ընկերներիս ու ինձ հանկարծ չմոռանա, բերի իր կախարդական փայտիկներից :)
|ՇՆՈՐՀԱՎՈՐ...
Thursday, December 29, 2011
Հեռացում... ԲԱՅՑ...
2011 թվական... Նապաստակի, ճագրի, կատվի տարի. իմ տարին:
Ոգևորված դրանից՝ կարծում էի իմ բոլոր ցանկություն-երազանքներս ի կատար կածվեն. ԲԱՅՑ...
Ես, այսինքն, ոչ միայն ես, այլև ողջ ընտանիքս ապրում էինք մի բարձրագույն ցանկությունով, մի հավատով, որ ամեն ինչ կլինի, կլինի մեր ուզածով: Բոլորս էլ հույս ունեինք, բոլորս էլ թաքուն վստահ էինք, որ ամենը մեր ուզածով է լինելու, բայց վախենում էինք բարձրաձայնել:
Մեկ տարի առաջ, գրեթե այս ժամանակ, այնքա՜ն ջերմություն, հավատ ու հույս կար մեր տանը: ԲԱՅՑ... էլի այս բայցը...
Ամեն ինչում ԲԱՅՑն է մեղավոր... Մի օր, մի հույսերով լի օր... չէ, ինչ հույսերով լի օր. մի դաժան, կործանիչ օր փշրվեցին մեր բոլոր երազանքները, տունս սառեց մի տեսակ, կյանքը գույները կորցրեց...
Երկա՜ր օր, անվերջ թվացող օր... Տանջանք... Ողբում էր հոգիս... Ես կորցրել էի, շա՜տ թանկ բան էի կորցրել՝ ՀԱՎԱՏՍ ու ՀՈՒՅՍՍ...
ԲԱՅՑ... ախ, էլի այս բայցը... չէի կարող, ես իրավունք չունեի թուլանալ, լացել ու տրտմել. իսկ իմ հարազատնե՞րը: Նրանք մխիթարանքի կարիք ունեին, նրանց ուժ էր պետք, վստահություն... Ես էլ... չէ՞ որ ես միշտ հասկանում եմ կյանքին.... սա էլ բացառություն չէր... ՑԱՎ էր, ապրեցի, չանցավ, բայց... Երևի դա էր ճիշտը: Մենք ենք ուժեղ ուրեմն, որ կյանքը մեզ է տալիս իր բեռներից մի քանիսը: Ինչ արած, երբեմն պետք է օգնենք՝ չնայած չենք ուզում:
Հ.Գ. Կներեք խնդրում եմ նախատոնական այսպիսի օրով նման գրառման համար, բայց ուզում էի անպայման կիսվել, թողնել այս տարուն իր բերածը և Նոր տարի մտնել նոր ցանկություններով ու վճռականությամբ, որ ամեն ինչ լավ է լինելու, հաստատ:
Գրելուց կրկին վերապրեցի մի քանի րոպե... Հուզվեցի... Վերքս մինչև վերջ հավանաբար չէր սպիացել...
Friday, December 23, 2011
Կիսավիրտուալ, բայց իսկական ընկերներս
Բարև... Ինձ ու ձեզ, ընկերներ: Այսօր կրկին համոզվեցի իմ հաջողակ լինելու մեջ: Ես զգում եմ ինձ այդպես կարելի ասել շատ հաճախակի: Իմ հաջողակ լինելու պատմությունը դեռ ավելի մանրամասն ես կպատմեմ, բայց այսօր այս ուշ ժամին որոշեցի գրել, ավելի ճիշտ ինձ ստիպեց գրել իմ շա՜տ սիրելի ընկերներից մեկը:
Պատմեմ ոնց ծանոթացա նրա հետ: Այս տարվա հունիսին մի միջոցառման ժամանակ իմացա հայկական առաջին միկրոբլոգային կայքի մասին, որի ադմինիստրատորները միանգամից ինձ բանիմաց ու հաճելի թվացին: Դա էր երևի պատճառը, որ մի քանի օր անց որոշեցի այցելել նրանց ստեղծած կայքն ու հետաքրքրվել նրանց կատարած աշխատանքի արդյունքով: Բայց դե, ինչպես կյանքը ցույց տվեց, ես ուղղակի միանգամյա այցելությունով չբավարարվեցի. գրանցվեցի նաև ես: Այնքա՜ն հաճելի մթնոլորտ էր այտեղ տիրում, անծանոթ մարդիկ այնպես ջերմ ինձ ընդունեցին, կարծես իրար հազարավոր տարիներ ճանաչում էինք: :) Մի քանի անգամ որոշեցի դուրս գալ այդ կայքից, քանզի զգում էի, որ կապվում եմ մարդկանց հետ, որոնց իրականում չեմ ճանաչում. գիտեմ նրանց առօրյան, ծանոթ եմ նրանց ընտանիքին, բայց այդ ամենը՝ վիրտուալ, ցավոք...
Բայց մի օր տեսա նրանց հայտարարությունը, որ որոշել են հանդիպել... Ուռա~: Բայց, այնպես ստացվեց, որ այդ օրը քաղաքից դուրս էի գնացել և ներկա չգտնվեցի (չնայած այդ ժամանակ մտածում էի, որ ավելորդ կլինեմ այդ հանդիպմանը, քանզի նրանցից շատերն արդեն իրական կյանքում ընկերներ էին):
Անցավ որոշ ժամանակ և...
Լրանում էր կայքի առաջնեկների առաջին հանդիպման միամյակը: Իհարկե, քաղցր հուշեր, հարազատ մարդիկ, ովքեր ինչ-ինչ պատճառներով միմյանց երկար ժամանակ չէին հանդիպել: Եվ որոշում. հանդիպում նույն օրը, ավելի մեծ խմբով...
Հանդիպման գնալու թաքուն ցանկություն, որ լսում էի ներսիցս, միևնույն ժամանակ՝ մտավախություն, որ կկորցնեմ այն լավը, որ կար մեջս արդեն հարազատ թվացող մարդկանց նկատմամբ, մյուս կողմից՝ օտար լինելուս մտատանջությունը:
Բայց դե, ներքին ձայնս հաղթեց: Գնացի հանդիպման: Հա, մոռացա ասեմ, որ մի քանի հոգու արդեն տեսել էի դրսում, ճանաչել էի նրանց, բայց չէի մոտեցել:
Հա, վերադառնամ հանդիպմանը: Մի հանդիպում, մի միջավայր, որն ինձ ստիպեց ընդունել, թե որքան լավը կարա լինի հայ երիտասարդությունը, որքան ընկերական, որքան սրտաբաց՝ նոր ընկեր ունենալու հարցում, որքան հոգատար (սա կայքի ադմինիստրատորներից մեկին է հատկապես վերաբերում, ով առանց դույզն-ինչ դժգոհելու դիմավորեց ու ճանապարհեց խմբի իգական սեռի ներկայացուցիչների մեծ մասին): Շատ երկար չգրեմ, քանզի ինքս չեմ սիրում, երբ երկար ինչ-որ նյութ եմ տեսնում:
Դրական անսպառ էներգիա ստացա ես այդ հանդիպումից, որն ավելի ու ավելի հզորանում էր: Ես սկսեցի մարդկանց վիրտուալ զգալ, սկսեցի կլանել մարդու արձակած լույսը (Սոնայի ժպիտից ա դա գալիս), զգալ հոգատարությունն ու օգնելու պատրաստակամությունը, ընկերությունը...
Ես սիրեցի իմ վիրտուալ ընկերներին, ովքեր հաստատ շա~տ լավ ընկերներ են:
Հ.Գ. Այս նյութը գրեցի ընկերներիցս մեկի անակնկալի ազդեցության տակ. նա ինձ հաճելի անակնկալներ է մատուցում. երգեր է նվիրում ինձ վիրտուալ:
Ապրես, ջա~ն... Դու իսկապես լույս ես...
Մոռացա ասեմ, որ ես ՀԱՋՈՂԱԿ եմ. փաստերից մեկը սա էր: Ես ձեռք եմ բերել ՀՐԱՇԱԼԻ ծանոթներ, որոնց կարող էի և չհանդիպել: Շնորհակալ եմ կյանքից ու իրական-վիրտուալ աշխարհից նմանատիպ առատաձեռն նվերի համար:

Tuesday, December 20, 2011
Յուրահատուկ ընկերս
Բարև, իմ ճերմակ ընկեր: Կրկին որոշեցի կեղտոտել քեզ. ինչ անեմ, երբեմն վատն եմ դառնում: Տխուր եմ ինչ-որ. տխրեցնող հանգամանք կա, իհարկե... Ես էլ, որպեսզի իմ վատ տրամադրությունը չհաղորդեմ շրջապատիս, սովորությանս համաձայն, որոշեցի ցույց չտալ տխրության ոչ մի նշույլ: Բայց, շատ չկարողացա դիմանալ... Ինչ անեմ, ընկերս, էլի դու ես իմ ցավին ընկերակցողը, կներես... Համ էլ դու լավն ես, շա՜տ լավը: Դու հարցեր չես տալիս, միայն լուռ լսում ես, իսկ հետո, եթե ես չուզենամ, չես հիշեցնում իմ վիշտը: Իսկ մարդիկ... այ, նրանց հետ դժվար է, նրանք հետաքրքրասեր են, եսասեր... Իսկ ո՜նց են սիրում դժգոհել, բողոքել, հենց այնպես, ուղղակի... Իսկ ես չեմ սիրում այդպես. անկախ ինձնից ագրեսիվ եմ դառնում, երբ երիտասարդը, շնչող, ֆիզիկապես առողջ մարդը բողոքում է: Ինքը դժգոհ է կյանքից քիչ է, դեռ իր բացասական էներգիան էլ հաղորդում է շրջապատին, համոզում, որ սա կյանք չի, որ դժոխքում ենք, նորից իրեն վերահամոզում իր իսկ ճշմարտության մեջ և... օրվադ մի մասը փչացավ, փտեց այդ անիմաստ բառերից, այդ հոգնած մարդուց...
Լավն ես դու, ընկերս, իմ սպիտակ, իմ համբերատար ընկեր...
Ես էլ, որպես մարդ, եսասեր եմ՝ ես փոքր ինչ հանգստացա, իսկ քեզ կեղտոտեցի: ԿՆԵՐԵՍ...

Monday, December 12, 2011
ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՄ
Խոստանում եմ ես
Այսուհետ լինել
Ամենաերջանիկը
Եվ բախտավորը:
Թող ճակատագիրը դաժան
Կորչի հավետ.
Ես գրել եմ նորը՝
Ամենա-ամենա բախտավորը:
Թող այսուհետ դուք էլ
Լինեք երջանիկ,
Թող ձեր ճակատագիրը
Գրվի ձեր իսկ ձեռքով,
Բայց միայն բարին:
Թող լինեն խնդիրներ,
Բայց միայն լուծելի,
Թող լինեն անակնկալներ,
Բայց միայն հաճելի,
Թող լինեն գարուններ,
Որ սիրեք միայն...
Հ.Գ. Սա նախկին գրածներիցս է (16.10.2007 :)) Էջի վերջում <Թաղանթավոր կոնդենսատոր K73-16> կա գրված. հավանաբար, էլի դասի ժամին եմ գրել կամ էլ...
Միշտ էլ մենք ենք մեր կյանքի տերը, մենք ենք գրում մեր ճակատագիրը, ուստի ավելի լավ է միշտ լավը մտածենք, դրական լիցքերով հաղորդենք շրջապատին ու ստանանք պատասխան դրականը: Երջանիկ լինենք:

Friday, December 9, 2011
Տխրությունն էլ իր գեղեցկությունն ունի
Վերջերս հաճախակի եմ տխրում: Երևի պետք է օրգանիզմդ մի քիչ հանգստանա՝ հո միշտ ուրախ, աշխույժ ու ժպտերես չի լինելու... Թող մի քիչ էլ ինքը հանգստանա. պետք չէ եսասեր լինել:
Այսպես, տխրության օրերին, հաջողակ մարդ կոչվածս, նմանվել էի հայ երիտասարդության մեծամասնությանը. շատ էի դժգոհում, ժպիտս շատ էր հեռացել դեմքիցս, կյանքից էի հոգնել իբր...
Այդպես էլ երևի երկար կշարունակվեր... Բայց, բարեբախտաբար, իմ կյանքում կան մարդիկ, որոնց համար իմ տխրությունը, իմ հոգնածությունն ու ոչ ուրախ ձայնը <աղետ> են: Այդ դեպքում ես ի՞նչ իրավունք ունեմ փչացնել հարազատիս օրը, ով, չնայած իր հոգնած լինելուն, փորձում է ինձ կյանքով լեցուն զրույց պարգևել, ով իր ներկայությամբ իմ կյանքում ստիպում է, որ ժպտամ, որ զսպված արցունքներս փոխվեն երջանկության արցունքների ու հորդան, որ ես ուզենամ ԱՊՐԵԼ...
Այդժամ ես ինչպես չսիրեմ իմ տխրությունը... չէ որ այն էլ իր գեղեցկությունն ունի, մանավանդ երբ ՍԵՐ ես զգում, երբ խոժոռ դեմքիդ ժպիտ է հայտնվում...
Տխրությունն էլ իր գեղեցկությունն ունի... Հաստատ... ու պետք է վայելել այն...

Ընտանեկան եմ...
Աղանդ, աղանդավոր... Հավատացյալ...
Բառեր, երևույթ, որ միշտ մտածելու ու երբեմն նաև վիճելու առիթ է հանդիսացել:
Նախ, ինչ է հավատը. Պետք է հավատալ ինչ-որ երևույթի, թե անձի: Չգիտեմ, սա երևի այն թեմաներից է, երբ տեղին է ասել՝ ինչքան մարդ, այդքան՝ կարծիք: Ամեն դեպքում, ասեմ իմ կարծիքը. ես հավատում եմ... բայց երբեք հավատս չեմ անձնավորում, երբեք չեմ կապում այն այս կամ այն մարդու, քարոզչության հետ: Երևի դրանից է, որ, մարդկանց միշտ հասկացող, ամեն դեպքում նրանց դրության մեջ մտնելով, չեմ կարողանում հասկանամ աղանդավորներին:
Մի բան էլ կա. ես չեմ կարդացել Աստվածաշունչը: Գիտեմ, շատերը կզարմանան, շատերը կքարկոծեն, ոմանք էլ կասեն, որ անպայման կարդամ. մեղքս ուղղելի է... Ես էլ հաճախ էի ինձ հանդիմանում չկարդալուս համար, փորձում էի կարդալ, բայց... չէր ստացվում:
Եկավ մի պահ, երբ հասկացա, որ հեչ էլ պարտադիր չէ կարդալ, որ լինես այնպիսին, ինչպիսին պետք է լինես, որ պարտադիր չէ կարդալ, որ հավատաս... ու այսպես շատ ու շատ բաներ...
Ես ձգտում եմ չստել... Չեմ ուզում ստել, այնինչ կարող եմ այնպես խաբել, որ ճշտից ընդհանրապես չտարբերվի. (Կատակ անելուց հաճախ լուրջ դեմքով ստում եմ՝ դիմացինիս ռեակցիան տեսնելու համար, բայց, իհարկե, հետո ասում եմ, որ ստում էի):
Չեմ ուրանում. ինչպես կարող եմ ուրանալ ինձ արված լավությունը. այն հարյուրապատիկ անգամ հատուցման է արժանի:
Դիմացինիս հետ լավ եմ վարվում՝ ամեն պահ ինձ իր տեղը պատկերացնելով... Հաճելի է ուղղակի բարեհամբույր ու սիրալիր լինելը: Հաճախ նման պատասխան էլ ստանում ես:
Ուրիշի ունեցվածքի վրա երբեք աչք չեմ դրել. ես կարող եմ իմն ունենալ՝ իմ իսկ քրտինքով ստեղծված:
Հարգում եմ, պատվում ու սիրում ծնողներիս. նրանք իսկապես արժանի են դրան:
Հա, հարևանի հարսն էլ մերինից լավը չէ. մերը ամենալավն է: Գնահատում եմ ունեցածս...
Դե ինչ, այսպես կարող եմ երկար շարունակել, բայց դե և անհրաժեշտություն չեմ տեսնում, և՛ պատվիրանները բոլորն անգիր չեմ հիշում (վատն եմ :Դ):
Այսպես էլ ապրում եմ՝ առանց Սուրբ գիրքը կարդալու, առանց պատվիրաններն անգիր իմանալու...
Հետևում եմ ընտանիքիս տված քարոզներին, դաստիարակությանը:
Չեմ գողանում. բավարարվում իմ ունեցածով՝ միշտ ձգտելով այն ավելացնել...
Չեմ սպանում. ճիշտը, բարին պետք է հավերժ ապրեն...
Ես այս մթնոլորտում եմ մեծացել... եթե ինչ-որ քարոզ էլ բարձրաձայն չի ասվել, դա հասկացել եմ իմ կյանքի ընթացքում...
Դե ինչ, մարդիկ, պարտադիր չէ լինել <Հիսուսական>, <Եհովայի վկա> կամ <Հիսունական> (Ի միջի այլոց, մինչև վերջերս չգիտեի, որ դա աղանդ է, կարծում էի մարդիկ բառն են սխալ ասում...), որ հավատ ունենաս, որ <ՄԱՐԴ> լինես կյանքում, իսկական մարդ...
Այսպիսով, ես եկա այն եզրահանգմանը, որ ես էլ <ԸՆՏԱՆԵԿԱՆ> եմ. հետևում եմ միայն ընտանիքիս քարոզներին ու իմ ապրած կյանքի դասերին...
Հ.Գ. Եթե ցանկացողներ կան հետևելու մեր քարոզներին, միացեք :)))

Thursday, December 1, 2011
2011-ի ձմռան առաջին օրը
Սիրուն էին նրանք, նորահարսի զգեստի պես ճերմակ, մանկան պես ջինջ... ԵԹԵՐԱՅԻՆ էին... Հեքիաթային... ակամայից ցանկություն առաջացավ զգալ հեքիաթի հերոսուհի, վազել, ուրախանալ, հետո կարմրաթուշիկ մտնել տուն, դրական էներգիայով լցնել տիրոջը կարոտող պատերն ու փորձել որքան հնարավոր է երկար պահել մանկության հոտ ունեցող տրամադրությունդ: Դե, հետո իրականություն... Ցուրտ... Սառնություն ներսից... Որքա՜ն երազներ, հույսեր... երջանիկ ապագա...
Խաբեց ձմեռը, ընդամենը փորձեց ժամանակավոր տաքացնել... աչքերին փայլ տալ, դեմքին՝ լայն ժպիտ... Դե, Նոր տարին էր մոտենում... նվեր էր մատուցում խորամանկ Ձմեռը...
Հիմա էլ մի ամբողջ կամ ԸՆԴԱՄԵՆԸ 31 օր մնաց (այս սև ու սպիտակ տարուն):
Մի տեսակ շտապեցնում է դա արդեն. հասցնել անել այն, ինչ պետք է անեիր նախորդ 10 հատ 30 կամ 31, 1 հատ էլ 28 օրերի ընթացքում: Փութալ է պետք, թե՞ հանդարտվել ու համոզել ինքդ քեզ, որ միևնույն է չես հասցի: Իհարկե, որոշումը քոնն է. դու ես քո կյանքի տիրակալը...
Ես, ինչպես միշտ, որոշում եմ փորձել՝ հասցնելու նախատրամադրվածությամբ: Կհասցնեմ , թե չէ, չգիտեմ. գուցե ինչ-որ բաներ տեղափոխվեն հաջորդ տարի (այդպես էլ է պատահում), բայց կփորձեմ, կշտապեմ, կվազեմ, շնչահեղձ կհասնեմ փոքր նպատակիս ու...
Նորից կշնչեմ՝ նոր երազներով ու նպատակներով... երբեմն էլ ենթարկվելով խորամանկ ձմռան խաբուսիկ խաղերին...
Հ.Գ. Թող բոլորիս երազանքներն իրականան, թող միայն պատրանքներով չապրենք, թող որ ՁՄԵՌԸ ԵՐԲԵՔ ՉՍՏԻ...
Մեծն Վիվալդու հնչյուններն էլ թող օգնեն մեզ հասնելու մեր նպատակներին՝ անկախ տարվա եղանակից: :)
Labels:
#Իմ անցնող ձմեռը,
#Հույսեր,
#Ձմեռ,
#Ձմռան առաջին օրը
Subscribe to:
Posts (Atom)