Friday, February 15, 2013

Անցյալ Անորոշությունը

Մարդիկ, գիտե՞ք ինչ տանջող է անորոշությունը: Կապ չունի ինչի հետ է դա կապված, այն ուղղակի դանդաղ մահ կարող է լինել, եթե մի փոքր լուրջ վերաբերես նրան:
Այդ մեծարգո ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆԸ հյուր էր եկել նաև ինձ: Մի փոքր նրա հետ շփվելուց հետո հասկացա, որ նա պատկանում է կրծողների դասին: Այո, այո. բայց նա չի կրծում ինչ պատահի: Ոչ, նա հարգում է իրեն և մաշում է միայն Մարդկային Սրտերը: Դանդա՜ղ, աննկատ նա կարող է կործանել մարդուն: Ասեմ, որ ճանաչելուց հետո մեր Մեծարգո բարեկամին, ես ղեկավարումը վերցրեցի իմ ձեռքը և...
Հաղթանակը իմն էր: Նա սկսեց նահանջել: Չնայած, ինչպես պատահական իմացա՝ ուղղակի կյանքիս ուղին որոշեցի ես գծել և որոշել նաև ուրիշի փոխարեն՝ հաղթելու համար այդ անտանելի Անորոշությանը:
Ամեն ինչ հիասքանչ էր. ամեն դեպքում ես այդպես էի զգում: Ես այդպես ապրում էի՝ մինչև որ իմացա <պատահական>, որ ես ուղղակի պարտվել եմ, որ ամեն ինչ հեքիաթային չէ, որ որոշում կայացնողը Դու պետք է լինեիր, որ ես շտապել եմ, որ Իմ <Փոքրիկ իշխան>ն իրականում Այլ մոլորակում է ապրում:
Ես Պարտվել եմ...
Պարտվել եմ Քեզ՝ չնայած, որ մենք չէինք էլ մենամարտում:
Դու Հաղթել ես...
Հաղթել ես՝ չնայած, որ մենք չէինք էլ մենամարտում:
Մենք ընդամենը Չգիտեմ ԻՆՉ էինք զգում...
O՜, մարդիկ, հանկարծ չմտածեք, խնդրում եմ, որ ես տխուր եմ պարտությանս կապակցությամբ: Ամենևի՛ն: Պարտությանս միայն մի քանի վայրկյանն էր շոկային, հետո... Հետո ես քաջաբար ընդունեցի այն և ավելին, ես ուրախ եմ:
Այնպես որ, ես Պարտվել եմ, բայց մյուս կողմից՝ Ես Հաղթել եմ:
Տանջանքների Մեծագույն Վարպետ ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆԸ այժմ ննջում է խոր քնով:
Ես հաղթանակել եմ՝ Նրան և Ինձ՝ իմ երազանքներին, որոնք ամինաստ երկար չշարունակվեցին և հետագայի համար վերք չդարձան:
Մարդի՛կ, ամեն ինչին էլ կարելի է նայել լավ և վատ: Հիշեք միշտ Պարտության մյուս կողմում Հաղթանակն է: Դու ես որոշողը՝ Հաղթել, թե՝ Պարտվել: Քեզ կոչում տվողը միայն Դու ես:
Ընտրիր Հաղթողի դերը:
Հ.Գ. Հաղթանակը Իմն է, քանզի ես իմ կյանքում ունեմ Նրան: Իսկ այն, որ ես չեմ լինի, կամ, ավելի ճիշտ կլինեմ որպես մեկը հազարավոր վարդերից, նրա կյանքում, դա արդեն այլ հարց է: Ամեն դեպքում՝ ես ուրախ եմ:


No comments:

Post a Comment