Որոշումը քոնն է
Ես, որ կարող եմ ուրախանալ նվազագույնով, որ կարող եմ ինձ երջանիկ համարել միայն այն բանի համար, որ անցել եմ հարյուր քայլերից մեկը, հետո ոգևորվել ու շարունակել մնացած երկար ճանապարհս, որ կարող եմ ամեն բացվող օրվա համար ժպտալ ծանոթ-անծանոթի, Քեզ կիսատ ունենալուցս դառնում եմ վատատես, <Ոչ Ես>:
Ես նախընտրում եմ քեզ չունենալը՝ կիսատ ունենալուց: Ներիր, իհարկե, բայց ես Կիսատ Սիրել Չգիտեմ, ես չգիտեմ Կիսատ Ապրել, չգիտեմ Կիսատ Կարոտել: Այս ամենը նախընտրում եմ լիարժեք ունենալ: Եթե ապրում եմ՝ պետք է վայելեմ կյանքիս ամեն վայրկյանը, եթե սիրում եմ՝ սիրում եմ ամենը, սիրում եմ վստահ, եթե կարոտում եմ՝ ամբո՜ղջ սրտով, որ զգում են:
Իսկ դո՞ւ...
Դու ախր Իմ Մոլորակից ես. եկել, կանգնել ես շեմին ու... Արի՛, մի՛ ամաչիր: Մի տաքո՜ւկ անկյուն ունես դու՝ հատուկ քեզ համար պահված: Արի ու էլ մի՛ գնա: Սպասված ես դու Մոլորակումս...
Արի՛... արի ու մնա:
Իսկ թե չես գալու՝ գնա՛:
Այո՛, գնա՛: Քանզի միջանցիկ քամին կամաց-կամաց քայքայում է Մոլորակս, սպանում է Ծաղիկներիս, խրտնացնում Ձիերիս:
Փակի՛ր Դուռս՝ քայլ անելով.առաջ կամ ետ՝ Որոշումը Քոնն է:
Ուղղակի իմացիր, որ Քեզ, Միայն Քեզ, ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ Ես, Ծաղիկներս ու Ձիերս...

Ամեն դեպքում ես երջանիկ եմ ունեցածովս... Դու կուռճացնես երջանկությունս քո ամբողջությամբ...
No comments:
Post a Comment