Thursday, May 10, 2012

Իմ հեքիաթը

Բարեկամներս... Թույլ տվեք այսպես Ձեզ դիմել, մարդիկ, քանզի դուք էլ, երևի մի ժամանակ հավատացել եք հեքիաթներին, կամ էլ դեռ հավատում եք: Բախտակից ենք, բարեկամ ենք:Նախապես ասեմ, որ ես դեռ հավատում եմ ու երևի մինչև կյանքիս վերջն էլ հավատամ: Այո, այո, հավատում եմ: Չէ, մանուկ չեմ, ոչ էլ գիժ, միամիտ էլ չեմ: Ուղղակի գիտեմ, որ բարին կա աշխարհում, որ մենք ենք բարին ստեղծողը, որ մեր բարությամբ է չարը վերանալու: Ես ազնիվ եմ, անկեղծ եմ շրջապատիս հանդեպ, մի օր էլ նա է ինձ նման պատասխան տալու, շատերն էլ ինձ պես են, միանգամից դրականը ստանում եմ:

Լավ, կիսվել իմ՝ հաջողակ լինելու գաղտնիքներից մեկով: Խոսքը ցանկացած երևույթին վերաբերվելու մասին է: Ամեն ինչ կարելի է դիտարկել մի քանի տեսանկյուններից: Վերջերս միայն ես կարողացա գտնել ճիշտ անկյունը, որտեղից միշտ լույսի թեկուզ մի շող էլ երևում է:Ամեն ինչում կա՛ լույս: Հաստատ: Թեկուզ ցավի, տանջանքի... Դա հասկանալով՝ ես կարողացա ապրել այլ կերպ, կարողացա իսկապես ԱՊՐԵԼ, ոչ թե ուղղակի շնչել... Գիտեք, շատերին տարօրինակ է թվում իմ մշտական գոհունակ վիճակը, իմ հույսերը, իմ բարությունը, իմ ժպիտը, իմ սերն անծանոթին, իմ հոգատարությունը... Իսկ ես այդպես ապրում եմ ու դրանով էլ երջանիկ եմ, որ կարողացել եմ ստեղծել իմ ՀԵՔԻԱԹԸ...Մի քանի տարի առաջ ընկերներիցս մեկն ասեց, որ բավ է այսպես ապրեմ, որ հեքիաթներին չհավատամ, որ մարդիկ լավը չեն, որ նրանք միշտ դավաճանում են, ստում են, որ բարի չեն... Իսկ ես հավատացել եմ, հավատում եմ ու կհավատամ: Իմ հավատով էլ բազում մարդկանց կանչել եմ իմ հեքիաթ, որտեղ չկան չար կախարդներ, քանզի նրանցից ոչ մեկը ցանկություն չուներ նման դերակատարման:

Հրավիրում եմ նաև ՔԵԶ, իմ բարեկամ, այցելիր իմ ՀԵՔԻԱԹ, կամ ստեղծիր քոնը, ապրիր երջանիկ, եղիր հաջողակ: Ոչինչ դեռ ուշ չէ:

Հ.Գ. Ես էլ այսպես եմ ապրում: Չեմ ցանկանում, որ երբևէ իմ մասին ինչ-որ <Ինքնակենսագրություն> անունով թղթի կտոր պատմի՝ իր չոր, ձանձրույթ առաջացնող, թվերի ժողով հիշեցնող բովանդակությամբ: Ես ԻՄ ՀԵՔԻԱԹՆ եմ գրում գունավոր մատիտներով... 

No comments:

Post a Comment