ՈՂՋՈՒՅՆ!!!
Ուղղակի շա՜տ ուզեցի, որ այս երգի բառերը ոչ մի սիրող էակի շուրթերից չարտասանվեն:
Եթե ՍԵՐ եք զգացել, ապա մի թողեք, որ այն ժամանակի ընթացքում մարի. ջրեք նրան, սնեք նրան, գուրգուրեք: Մի մոռացեք, խնդրում եմ, դա անել ամեն օր, ամեն հարմար պահի, մի մոռացե՛ք, ինչպես չեք մոռանում լիացքորման միացնել ձեր բջջային հեռախոսը, որ հետո վայելեք սոց. ցանցերի չաթերը:
Ի՞նչ, մոռացաք այսօր լիցքավորել: Ասեմ ոչի՞նչ, վաղը կանես: Ասե՞մ... Բայց վախենամ էլի մոռանաս, մի օր էլ, մյուս օրն էլ... Ա՜խ, այդ ՍԵՐը, հեչ նման չէ հեռախոսին. չես ուզում խոսալ, ալարում ես վեր կենալ ու միացնել լիցքավորման լարին, ոչինչ, հետո կանես. բան չես կորցնում դրանից, իսկ այ ՍԵՐը չի լիցքավորվում նախորդ օրերի փոխարեն, հաճախ չի լրացվում բաց թողնվածը. նրանով հոսանք պետք է անցնի՝ թեկուզ շա՜տ փոքր՝ մկԱ-ի չափ, այլապես...
Չուզեցի շարունակեմ, քանզի հետո պետք է ներկայացնեի, թե որքա՜ն թշվառ է դառնում մարդ առանց սիրո: Իսկ սերն այն շարժիչ ուժն է, որ արյուն է մատակարարում մեր օրգանիզմին, որ շարժում է մեր մկանները, որ արթնացնում է մեր ախորժակը (սիրելի մարդկանց հետ նկատե՞լ եք ինչ ախորժակով եք ուտում, նկատե՞լ եք, որ ուտելը միայն ստամոքսին նվեր չի արվում այդ դեպքում), որ դարձնում է մեզ ուժեղ (սիրում ենք, պետք է ուժեղ լինենք, որ մեր սիրելիներին հանկարծ նեղացնող չլինի, որ միշտ պահապան լինենք նրանց)...
Հ.Գ. Սիրո բոլոր տեսակներն էլ ապրեցնում են, գարուն են նվիրում մեր սրտերին...
ՍԻՐԵ՛Ք, ՄԱՐԴԻ՛Կ... ու կապրեք երկար ու երջանիկ :)
successful jan,apres :) lavn a :)
ReplyDeleteՇնորհակալ եմ, Սուսաննա ջան:
DeleteՈւրախ կլինեմ, երբ ամեն ոք սիրի, այնքան սիրի, որ կարիքն էլ չլինի նման գրառումներ անելու: