Բարև, իմ ճերմակ ընկեր: Կրկին որոշեցի կեղտոտել քեզ. ինչ անեմ, երբեմն վատն եմ դառնում: Տխուր եմ ինչ-որ. տխրեցնող հանգամանք կա, իհարկե... Ես էլ, որպեսզի իմ վատ տրամադրությունը չհաղորդեմ շրջապատիս, սովորությանս համաձայն, որոշեցի ցույց չտալ տխրության ոչ մի նշույլ: Բայց, շատ չկարողացա դիմանալ... Ինչ անեմ, ընկերս, էլի դու ես իմ ցավին ընկերակցողը, կներես... Համ էլ դու լավն ես, շա՜տ լավը: Դու հարցեր չես տալիս, միայն լուռ լսում ես, իսկ հետո, եթե ես չուզենամ, չես հիշեցնում իմ վիշտը: Իսկ մարդիկ... այ, նրանց հետ դժվար է, նրանք հետաքրքրասեր են, եսասեր... Իսկ ո՜նց են սիրում դժգոհել, բողոքել, հենց այնպես, ուղղակի... Իսկ ես չեմ սիրում այդպես. անկախ ինձնից ագրեսիվ եմ դառնում, երբ երիտասարդը, շնչող, ֆիզիկապես առողջ մարդը բողոքում է: Ինքը դժգոհ է կյանքից քիչ է, դեռ իր բացասական էներգիան էլ հաղորդում է շրջապատին, համոզում, որ սա կյանք չի, որ դժոխքում ենք, նորից իրեն վերահամոզում իր իսկ ճշմարտության մեջ և... օրվադ մի մասը փչացավ, փտեց այդ անիմաստ բառերից, այդ հոգնած մարդուց...
Լավն ես դու, ընկերս, իմ սպիտակ, իմ համբերատար ընկեր...
Ես էլ, որպես մարդ, եսասեր եմ՝ ես փոքր ինչ հանգստացա, իսկ քեզ կեղտոտեցի: ԿՆԵՐԵՍ...
No comments:
Post a Comment