Խոստանում եմ ես
Այսուհետ լինել
Ամենաերջանիկը
Եվ բախտավորը:
Թող ճակատագիրը դաժան
Կորչի հավետ.
Ես գրել եմ նորը՝
Ամենա-ամենա բախտավորը:
Թող այսուհետ դուք էլ
Լինեք երջանիկ,
Թող ձեր ճակատագիրը
Գրվի ձեր իսկ ձեռքով,
Բայց միայն բարին:
Թող լինեն խնդիրներ,
Բայց միայն լուծելի,
Թող լինեն անակնկալներ,
Բայց միայն հաճելի,
Թող լինեն գարուններ,
Որ սիրեք միայն...
Հ.Գ. Սա նախկին գրածներիցս է (16.10.2007 :)) Էջի վերջում <Թաղանթավոր կոնդենսատոր K73-16> կա գրված. հավանաբար, էլի դասի ժամին եմ գրել կամ էլ...
Միշտ էլ մենք ենք մեր կյանքի տերը, մենք ենք գրում մեր ճակատագիրը, ուստի ավելի լավ է միշտ լավը մտածենք, դրական լիցքերով հաղորդենք շրջապատին ու ստանանք պատասխան դրականը: Երջանիկ լինենք:
Շատ ուրախ եմ քո համար, որովհետև դու իսկապես երջանիկ մարդ ես, ու ոչ բոլորը կարող են քո նման մտածեն, ու քո նման երջանկությունը հասկանան:
ReplyDeleteՇնորհակալ եմ արձագանքի համար :)
ReplyDeleteՀա, իսկապես երջանիկ եմ... Իհարկե, լինում են պահեր, երբ թվում է, թե կյանքը ինձ չի սիրում, բայց... ես եմ իմ ՃԱԿԱՏԱԳԻՐ գրողը. գրում եմ այն, ինչ ուզում եմ, հետո կյանքը ինձ մատուցում է ՃԻՇՏԸ...
:) համաձայն եմ)
ReplyDelete