Վերջերս հաճախակի եմ տխրում: Երևի պետք է օրգանիզմդ մի քիչ հանգստանա՝ հո միշտ ուրախ, աշխույժ ու ժպտերես չի լինելու... Թող մի քիչ էլ ինքը հանգստանա. պետք չէ եսասեր լինել:
Այսպես, տխրության օրերին, հաջողակ մարդ կոչվածս, նմանվել էի հայ երիտասարդության մեծամասնությանը. շատ էի դժգոհում, ժպիտս շատ էր հեռացել դեմքիցս, կյանքից էի հոգնել իբր...
Այդպես էլ երևի երկար կշարունակվեր... Բայց, բարեբախտաբար, իմ կյանքում կան մարդիկ, որոնց համար իմ տխրությունը, իմ հոգնածությունն ու ոչ ուրախ ձայնը <աղետ> են: Այդ դեպքում ես ի՞նչ իրավունք ունեմ փչացնել հարազատիս օրը, ով, չնայած իր հոգնած լինելուն, փորձում է ինձ կյանքով լեցուն զրույց պարգևել, ով իր ներկայությամբ իմ կյանքում ստիպում է, որ ժպտամ, որ զսպված արցունքներս փոխվեն երջանկության արցունքների ու հորդան, որ ես ուզենամ ԱՊՐԵԼ...
Այդժամ ես ինչպես չսիրեմ իմ տխրությունը... չէ որ այն էլ իր գեղեցկությունն ունի, մանավանդ երբ ՍԵՐ ես զգում, երբ խոժոռ դեմքիդ ժպիտ է հայտնվում...
Տխրությունն էլ իր գեղեցկությունն ունի... Հաստատ... ու պետք է վայելել այն...
:Ճ:Ճ:Ճ շատ լավն էր...
ReplyDeleteՇնորհակալ եմ :)
ReplyDeleteԱյդպես ապրում եմ՝ սիրելով նաև տխրությունս :)