Բարև... Ասում եմ այս բառն ինձ, ազգիս ու աշխարհին: Միշտ օգտագործել եմ այս բառը հայության մեջ շատ տարածված ռուսալեզու <Պռիվեեեեետ>-ի փոխարեն մարդկանց օրվա մեջ առաջին անգամ տեսնելուց: Բայց երբ իմացա <Բարև> բառի իմաստը. բարի արև, բարի կյանք, սկսեցի կիրառել բառը իր ողջ հմայքով ու իմաստով: Այնպես ոգևորված եմ ասում բարև, կարծես իմ մաղթանքից է կախված տվյալ մարդու կյանքը, կամ էլ գոնե այդ օրը: :Ճ Ամեն դեպքում, ասում եմ ԲԱՐԵՎ՝ լայն ժպիտով, ամբողջ սրտով ու հավատով, որ մաղթանքս կկատարվի: Ի՞նչ անեմ, մեջս դեռ չի մարել վաղ տարիքից եկող այն հավատը, որ ինչ-որ բանով, իմ փոքր քայլերով կարող եմ ինչ-որ բան փոխել, փոխել դեպի լավը, ցանկալին: Չեմ մեծանում էլի... Բայց ուրախ եմ դրա համար:
Անկեղծ բարևենք իրար, ՄԱՐԴԻ՛Կ...
No comments:
Post a Comment