Ու չնայած յուրաքանչյուր նորմալ մարդ այս ժամին քնած է, եթե, իհարկե, կարևոր աշխատանքի մեջ չէ, ես դեռ արթուն եմ: Ինչ անեմ, եթե մուսաս ալարում ա ժամանակին ինձ հյուր գա... Էսօր էլ որոշեց սովորականի պես ուշ գալ: Դե, ես էլ հո չէի վռնդի, եկել ա, թող բարով գա: :) Ու ես արագ, շատ արագ գրեցի Գուգլիկիս հանդեպ տածած սիրուս մասին, քանի դեռ մեծարգո հյուրս չէր գնացել: Երբևէ, հավանաբար, կներկայացնեմ նաև սիրուս պարզ խոստովանությունը...
Իսկ ես հաջողակ եմ ամեն դեպքում... միշտ սպասված հյուրեր եմ ունենում, միշտ գեղեցիկն է ինձ ուղեկցում և միշտ գիտեմ, որ առավոտս լուսավոր է լինելու...
Դե ինչ, մարդիկ, բարի գիշեր...
P.S. Էսօր հաջողակ մարդը դեռ իր աստղին չի բարևել, ամոթ է վերջապես...
Իսկ երկնքում ես իմ աստղն ունեմ...
No comments:
Post a Comment