Խզբզա՞նք, թե՝ կյանք...
Իհարկե՛, կյանք... վայրկյաններ, անսահման վայրկյաններ, որոնք վազում են, շտապում ինչ-որ տեղ, իսկ մենք՝ մարդիկս, ուղղակի բաց ենք թողնում նրանց՝ հաճախ առանց գիտակցելու, որ նրանք այլևս չեն վերադառնալու... նեղացել են մեզնից՝ իրենց արհամարհելու համար...
Բայց... դադարի՛ր փնթփնթալ... Այո՛, հենց դու, մա՛րդ արարած... Ո՞վ ասեց, որ անիմաստ էին այդ վայրկյանները, ո՞վ քեզ համոզեց, որ ոչինչ են դրանք... Ուշադիր եղի՛ր, քո՛ կյանքն է դա՝ այդ անիմաստ ու աննշան վայրկյանները... Այո՛, հենց քո...
Դադարի՛ր լինել բոլորը, լինել փնթփնթան, դժգոհ ու ոչնչից չբավարարվող նողկալի մեկը: Փորձիր գնահատել գեթ մեկ վայրկյանը, որն անցավ... Կորցրի՞ր այն... փորձիր մյուսը, հաջորդը... Ի՞նչ, կորցնելուց հետո կամենում ես ամեն կերպ գտնել, հասկանա՞լ այն...
Այդպես էլ անցնում է մեր կյանքը...
Ի՞նչ է, սկսում ես գնահատել վայրկյանները... Հասկանու՞մ ես կյանքը, ապրել ես ուզում, շնչե՜լ... Բա դժգոհե՞լը.... Մոռացե՞լ էիր, թե արդեն ափսոսում ես սլացող վայրկյանները:
Հաճելի՞ է կյանք կոչվածը... Բա գույները նրա... կարծես շատ թիթիզ աղջնակ լինի՝ աշխարհի բոլոր հնարավոր ու անհնար գույներով լեցուն... Բայց դու սիրում ես արդեն նրա բոլոր գույները՝ թե՛ վառ կարմիրը, թե՛ պայծառ դեղինը, թե՛ երազկոտ կապույտը, թե՛ փոքր ինչ թախծոտ սևը:
Դու նրան ես սիրում՝ իր ողջ հմայքով, նրա բույրը... նրա շարժուձևն ու նոր բացվող առավոտը...
Դու ԿՅԱՆՔԴ ես սիրում...
Ayo.. sirum enq kyanq@ ir amen inchov... parzapes erbemn xoch@ndotner@ mez txrecnum en)))))
ReplyDeleteԲժշկական ջան, նախ շնորհակալ եմ մեկնաբանության համար: Ուրախ եմ, որ սիրում եք կյանքը, իսկ խոչընդոտներից տխրել հարկավոր չէ: Պետք է ուրախանալ դրանց առկայութից, քանզի դրանց հաղթահարումից ստացած էներգիան, հրճվանքն ու գոհունակության զգացումը մեզ ապրելու ցանկություն են ներշնչում: ԱՊՐԵԼՈՒ,ոչ թե գոյատևելու:
ReplyDelete