Եվ այս անիծված միայնության պատճառով ակամայից որոշեցի կեղտոտել ևս մեկ սպիտակ թուղթ...
Գոնե թուղթն ինձ ընկեր կլինի, թեկուզ կարճ ժամանակով, հետո հուշ, որն հիշելուց գուցե և ժպտամ:
Այդպես էլ չհասկացա այն մարդկանց, ովքեր նախընտրում են միայնությունը, ովքեր երջանիկ են առանձին՝ հեռու բոլորից, ովքեր նախընտրում են վիրտուալ շփումը, ովքեր ժամանակը վատնում են սև արկղի դիմաց՝ ինչ-որ երազած կյանք դիտելով... :(
Չգիտեմ, նախանձ կա մեջս՝ ոչ շատ, բայց կա... Չնայած, քիչ մը նախանձ, հիասթափություն, շատ սեր ու հրճվանք... Այո, այո. այս ամենը միևնույն երևույթի հանդեպ...
Խոստովանում եմ՝ նախանձում եմ, երբ տեսնում եմ սիրահար, իսկական սիրահար, մեկը մյուսով ապրող զույգեր, իսկ ես միայնակ եմ... միայնակ՝ այս անսահման, վիթխարի աշխարհում:
Հիանում եմ միևնույն ժամանակ՝ իրենցով, բնությունով... Այո՛, այդ հզոր, ամենակարող բնությունով, որ ստեղծել է մարդուն, որ ստեղծել է Սեր կոչվածը, որ կարողանա հավերժ ապրել...
Հիասթափվում եմ նաև... Այո, այդ... ինձանից, առաջին հերթին, երբ մտածում եմ, որ այդքան անարժան եմ, որ բնությունն ինձ երբեմն մոռանում է: Չնայած, գիտակցում եմ նաև, որ հերթս ուղղակի չի եկել... Սպասել է պետք նորից.... Բայց նորից իմ անհանգիստ բնավորությունը... Ու թախիծ... հետո գինի... գրքեր... քուն...
Եվ արև... Նոր օր, նոր կյանք... ժպիտներ...
Սիրում եմ կյանքը... Ապրում եմ... Երջանիկ եմ... Ու սպասում եմ... քեզ...
Shaaat lavn er... vonc vor es grac linem))))uxxaki mi tarberutyamb.. vor es nuynpes spasum em.. spasum em.. bayc bolorin merjhum em(((( miajhamanak spasum em))
ReplyDeleteMiajhamanak sirum em kyanq@.. aprum em.. erevi erjanik em))